«Կլիմայական գոտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6), ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
'''Կլիմայական գոտիներ''', երկրագնդի մարզեր, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է [[կլիմա]]յի ձևավորման յուրահատուկ պայմաններով։ Կլիմայական գոտիները կլիմայակաշրջանցման ամենախոշոր միավորներն են։ Առաջացումը պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանաձև զոնալ գոտիների գոյությամբ։ Տարբերում են՝
# ցածր ճնշման հասարակածային զոնա, որը համընկնում է Արեգակի ամենաբարձր կեսօրյա դիրքի մարզի հետ և ըստ տարվա եղանակների տեղաշարժվում է աշխարհագրական հասարակածից հյուսիս կամ հարավ,
# բարձր ճնշման մերձարևադարձային երկու զոնա պասսատների համակարգով, որոնք ջերմային հասարակածի հետ տեղաշարժվում են հյուսիս կամ հարավ,
# բարեխառն գոտու ցածր ճնշման երկու զոնա՝ ցիկլոնների մեծ հաճախականությամբ, [[մթնոլորտ]]ի վերին շերտերում՝ արևմտյան հոսանքների գերակշռությամբ,
# բարձր ճնշման բևեռային երկու մարզ։
 
Հիմնական կլիմայական գոտիները ամբողջ ՝[[տարի]]ն բնութագրվում են մթնոլորտի միևնույն զոնալ շրջանառության գերակշռությամբ.
# [[հասարակած]]ային կլիմայի գոտոուն բնորոշ են հորդառատ տեղումները և չոր սեզոնների թույլ արտահայտվածությունը,
# արևադարձային կլիմայի երկու գոտիները բնութագրվում են չորայնությամբ,
# բարեխառն կլիմայի երկու գոտիները՝ կտրուկ արտահայտված ջերմային կլիմայական սեզոններով,
# արկտիկական և անտարկտիկական կլիմաների երկու գոտիները՝ դաժան կլիմայով և տեղումների սակավությամբ։ Միջանկյալ կլիմայական գոտիները գտնվում են երկու հարակից զոնաների ազդեցության տակ. դրանք են՝
# երկու մերձհասարակածային գոտիները (հասարակածային մուսսոնային կլիմա) և
# երկու մերձարևադարձային կլիմայի գոտիները։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կլիմա]]