«Դենդրարիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դենդրարիում''' (դենդրոպարկ), հատուկ առանձնացված հողամաս, որտեղ բաց գրունտում աճեցնում են ծառ...»:
(Տարբերություն չկա)

13:19, 22 փետրվարի 2014-ի տարբերակ

Դենդրարիում (դենդրոպարկ), հատուկ առանձնացված հողամաս, որտեղ բաց գրունտում աճեցնում են ծառերի, թփերի և մշակաբույսերի հավաքածուներ: ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը (հիմնադրվել Է 1935 թվականին) հազվագյուտ և անհետացող բուսատեսակների պահպանման վայր Է և ունի հարուստ հավաքածու (ավելի քան 1200 տեսակ ու ենթատեսակ): Տնկարկները զարգանում են լանդշաֆտային պուրակի ոճով՝ ինքնուրույն կամ բուսաբանական այգու կազմում: Բույսերի հավաքածուներն ստեղծված են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ սկզբունքներով, ունեն գիտակրթական նշանակություն: Այստեղ ստեղծվել են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Եվրոպայի, Ասիայի, Հեռավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի դենդրոֆլորաների ցուցադրական հողամասեր: Գիտական մեծ արժեք ունեն ասեղնատերև, փաթաթվող, ծաղկող թփերի ու պարտեզային բույսերի հարուստ հավաքածուները: ՀՀում գործում են Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «ՎաՆաձոր», Իջևանի մերձարևադարձային, Բերդի, Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրարիումները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։