«Մարտին Լյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 5.
Հեղափողության պատճառը դարձավ Հռոմից ժամանած [[Սաքսոնիա|սաքսոնական]] կաթոլիկ քահանա Հովհաննես Տեցելի վաճառած [[ինդուլգենցիաներ]]ը, որը [[Հռոմի պապ]] [[Լևոն X]]-ի հրամանով եկել էր Գերմանիայի Վիտենբերգ քաղաք՝ հավաքելու գումարներ սբ. Պետրոս եկեղեցու շինարարության համար։
 
== Գաղափարաքաղաքական հայացքները ==
 
Ըստ Մարտին Լյութերի՝ հոգևոր փրկությունը հնարավոր է միայն հավատի միջոցով, քանզի ոչ ոք կաթոլիկ եկեղեցու կարիքը չունի, և անկախ սոցիալական ծագումից ու գրաված դիրքից՝ բոլորը անառարկելիորեն պետք է ենթարկվեն աստծուն։ Մարդկանցից ոչ ոք առավելություն չունի ոչ մեկի նկատմամբ, սոցիալական բոլոր խավերը, այդ թվում և հոգևորականությունը հավասար են։ Դա իրավահավասարության սկզբունքի վաղբուրժուական առաջին ձևակերպումներից մեկն է։
 
Լյութերի կարծիքով, քանի որ աշխարհում չարն է տիրում, ուստի աստված իրականացնում է երկու տիպի կառավարում՝ հոգևոր, որն իրականացնում են քրիստոնյաներն ու ազնվաբարու մարդիկ՝ Քրիստոսի գլխավորությամբ,և աշխարհականները, որոնք զսպում են չ - քրիստոնյաներին ու չարերին՝ ստիպելով, որ թեև հակառակ իրենց կամքի, սակայն պահպանեն արտաքին խաղաղություն և հանգստություն։ Սրանց (աշխարհիկ և հոգևոր կառավարումներին) բնորոշ են երկու թագավորություն՝ աստվածային և աշխարհիկ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ օրենքներն ու իրավունքները, ընդ որում՝ առանց օրենքի որևէ կառավարում չի կարող իրականացվել և որևէ թագավորություն չի կարող առաջանալ։
Աշխարհիկը հնարավորություն է տալիս «տեսնել, ճանաչել, գնահատել, դատել, պատժել», մինչդեռ մնացած դեպքերում դոմինանտը հոգևոր կառավարումն է։ Հոգին աստվածային կառավարման օբյեկտ է։
 
Լյութերն իր ուսմունքում մեծ տեղ էր հատկացնում աշխարհիկ իշխանության անկախությանը պապականությունից։ Քահանաների կոչումը քրիստոնեական ուսմունքի տարածումն է,իսկ դրանից դուրս նրանք հասարակ քաղաքացիներ են՝ ենթակա պետությանը։ Քանի դեռ նա ծառայում է, վեր է բոլորից, մինչ այն պահը, երբ նրան փոխարինում են։ Այդժամ նա դառնում է սովորական գյուղացի կամ քաղաքացի։
 
Նրա հայացքներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ և հոգևոր իշխանության՝ միմյանց գործերին չխառնվելու հարցը։ Աշխարհիկ կառավարումն իրավունք չունի խառնվելու հոգևոր կառավարմանը, քանզի այստեղ իշխողը «աստծո խոսքն է»։ Սա եպիսկոպոսների, և ոչ թե իշխանների գործն է։ Ավելին, աշխարհիկ կառավարման հարցերում կարևոր է համարվում բռնությամբ չառաջնորդվելը, քանի որ
 
{{քաղվածք|անիրավությունը ամենից առաջ պետք է իրավունքով հաղթահարել|}}
 
Հանգույն ձևով՝ հոգևոր ծառայություն իրականացնողը չպետք է ուժ գործադրի։ Նախ նա պետք է կառավարի օրենքով։ Սակայն ինչպես նկատում է Լյութերը՝
 
{{քաղվածք|․․․ որքան էլ լավ ու արդար լինեն օրենքները, դրանց հատուկ է մի թերություն․ դրանք չեն տարածվում բոլոր դեպքերի վրա։|}}
 
Ուստի կառավարման ժամանակ, լինի թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ, օրենքին պետք է գումարել բանականությունը։ Անհրաժեշտ է, որ բանականությունը մշտապես բարձր դասվի օրենքներից և մնա որպես բարձրագույն օրենք և լավագույն օրենսդրություն։
 
Լյութերի գործունեության պատմական ու քաղաքական նշանակությունն այն է, որ այն հզոր ազդակ հաղորդեց հանուն հասարակության քաղաքական ու տնտեսական նորացման շարժմանը։
{{DEFAULTSORT:Լյութեր, Մարտին}}
[[Կատեգորիա:1483 ծնունդներ]]