«Մեծ Զավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գետ |Անվանում = Մեծ Զավ |Բնագիր անվանում = |Պատկեր = |Պատկերի չափ = |Նկարագրում = |Ք...»:
(Տարբերություն չկա)

09:03, 22 փետրվարի 2014-ի տարբերակ

Մեծ Զավ, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը 473 կմ է, ջրհավաք ավազանը՝ 26,2 հզ. կմ2։ Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով) անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Կորդվաց լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենո հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշըղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր՝ միանում Տիգրիսին։ Սնումը ձնաանձրևային Է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը (գետաբերանի մոտ) 403 մ3/վ Է։ Միջին հոսանքում կառուցված Է ջրամբար։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Մեծ Զավ
Բնութագիր
Երկարություն473
Ավազանի մակերես40 300 կմ²
Ջրի ծախս808 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԿորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի արևելյան լանջեր
Ակունքի տեղակայումԿորդվաց լեռներ
Գետաբերանի տեղակայումՏիգրիս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱբիջյունուն, Խազիր և Բերդարավասու
Երկիր Թուրքիա և  Իրաք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։