Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: → (10), → (16) oգտվելով ԱՎԲ) |
No edit summary |
||
{{unreferenced}}
'''Միհրանյաններ''', իշխանական տոհմ [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգներում՝ [[6-րդ դար|VI դ]] վերջից մինչև [[9-րդ դար|IX դ]] սկզբին։ Հիմնադրել է պարսիկ [[Սասանյաններ]]ից սերած Միհրը, որը փախչելով պարսից արքա [[Խոսրով Բ Փարվեզ]]ի վրեժխնդրությունից, իր 30 հազար ընտանիքով հաստատվել է Ուտիք նահանգի [[Գարդման]] գավառում։ Միհրը և նրա ժառանգները դավով ու խորամանկությամբ կոտորել են հայ [[Առանշահիկներ]]ին, աստիճանաբար գերիշխանության հասել [[Կուր]]ի ու [[Արաքս]]ի միջև ընկած տարածքում՝ իրենց վերապահելով [[Հայոց Աղվանք|Աղվանք]]ի «առաջին իշխանի» տիտղոսը։ Երկու–երեք սերունդ հետո Միհրանյանները ընդունել են քրիստոնեություն, հետզհետե խնամական կապեր հաստատել տեղի հայ իշխանական տների հետ և հայացել։ Միհրանյանները կրել են «Գարդմանից տեր և Աղվանից իշխան» տիտղոսը, որը փոխանցվել է հիմնականում ժառանգաբար։ Կրել են թագ, ունեցել դրոշ և զինանշան։ Առաջին Միհրանյանների դիրքը Ուտիքում և Արցախում կայուն չի եղել, բայց արդեն [[7-րդ դար|VII դ]], հեռատես և շրջահայաց քաղաքականությամբ կարողացել են պահպանել երկրի ինքնուրույնությունը՝ [[խազարներ]]ի կրկնվող արշավանքների, բյուզանդա-պարսկական, ապա բյուզանդա-արաբական հակամարտությունների հետևանքով Անդրկովկասում ստեղծված բարդ իրավիճակում։ Միհրանյաններից առավել նշանավոր են
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]
|