«Սամուել Անեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 7.
== Աշխատություններ ==
Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմական երկը գրել է [[Գրիգոր Դ Տղա]] կաթողիկոսի պատվերով, որը հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն» և միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։։ Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թվականների պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև [[1180]] թվականը։ Այլ հեղինակներ Սամուել Անեցու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև [[1665]] թվականըը։ Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ շարադրանքին զուգահեռ տալիս է ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով, նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]], [[Ագաթանգեղոս]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Փավստոս Բուզանդ]]ի, [[Սեբեոս]]ի, [[Շապուհ Բագրատունի|Շապուհ Բագրատունու]], [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]], [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու]], [[Հովհաննես Սարկավագ]]ի և այլոց գործերը՝ Սամուել Անեցին հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները նևրկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ [[13-րդ դար]]ի իրադարձությունները, որոնք Սամուել Անեցին շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի [[Հայաստան]]ի և [[Կիլիկյան Հայաստան]]ի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր- Միքայելյանը, [[1893]]
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
|