«Ածխաթթու գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ձևավորում
Տող 2.
'''Ածխաթթվական գազ'''ը՝ CO<sub>2</sub> [[ածխածնի երկօքսիդ]]ն է՝ ածխածնի և [[օրգանական միացություններ]]ի այրման վերջնական արդյունքը։
=== Ածխաթթվական գազի հատկանիշները ===
Ածխաթթնական գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր [[գազ]] է։ Այդ պատճառով էլ այն կարելի է [[հեղուկ]]ի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։ '''Ածխաթթվական գազ'''ը կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «[[չոր սառույց]]ի», որը ձեզ անպայման ծանոթ է։
 
=== Ածխաթթվի աղերը ===
'''Ածխաթթվական գազ'''ը լուծվում է ջրում՝ առաջացնելով [[ածխաթթու]], որը հիմքերի հետ գոյացնում է աղեր՝ [[կարբոնատներ]] և [[հիդրոկարբոնատներ]]։ Դրանցից են մեզ բոլորիս լավ հայտնի [[սոդա]]ն` [[նատրիումի կարբոնատ]]ը (Na2CO3), և խմելու սոդան՝ [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ը (NaHCO3): Ածխաթթվի մյուս աղը` [[կալցիումի կարբոնատ]]ը (CaCO3)։
 
=== Ածխաթթվի առաջացումը ===
Բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից 3 ձևով՝ կավճի, կրաքարի և մարմարի։ Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ։ Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով՝ ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ։ Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ։
 
=== Ածխաթթու գազը և բնապահպանությունը ===
Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են [[ջերմոցային էֆեկտ]]։ Վերջինիս դեմ պայքարը ներկայումս լուրջ էկոլոգիական խնդիր է։ Օդում ածխաթթվական գազի քանակի չափավորությունը (մոտավորապես 0,03%) մարդու համար շատ կարևոր է, քանի որ այն թունավոր է։ Այդօրինակ «աղետներից» մեզ փրկում են կանաչ բույսերը, որոնց հիմնական սնունդը ածխաթթվական գազն է, բույսերի տերևները կլանում են ածխաթթվական գազը՝ փոխարենը մեզ տալով այնքան անհրաժեշտ [[թթվածին]]ը։ Ածխաթթվական գազը հիմնականում օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ գազավորված ըմպելիքներ, փրփրուն գինիներ, պահածոյված սննդամթերք պատրաստելու համար։ Չոր սառույցը հիանալի սառնազդակ է, 2 անգամ ավելի արդյունավետ, քան սովորական սառույցը։ Այն օգտագործվում է շուտ փչացող մթերքները պահպանելու և տեղափոխելու համար։
 
=== Կրակմարիչ ===
Ածխաթթվական գազը չի այրվում և այրմանը չի նպաստում. այդ հատկության շնորհիվ այն օգտագործվում է հրդեհները մարելու համար։ [[Կրակմարիչ]]ները լիցքավորում են ածխաթթվական գազով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով։ Այս դեպքում բալոնի վերին մասում ամրացվում է ծծմբական թթվով լցված սրվակ։ Կրակմարիչը գործի դնելիս ծծմբական թթուն խառնվում է [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ի հետ։ Փոխազդեցության հետևանքով անջատվում է ածխաթթվական գազ, որը հեղուկի հետ առաջացնում է շիթ և մեծ ճնշման տակ դուրս մղվում կրակմարիչից։ Փրփուրը ծածկում է այրվող առարկայի մակերեսը, մեկուսացնում այն օդի թթվածնից և, այրումը դադարեցնելով, հանգցնում է կրակը։ Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս [[Յա.վան Հելմոնտ]]ը 1620 թ-ին։ [[Կրաքար]]ի վրա [[հանքային թթու]] ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից։ («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս)։ Ածխաթթվական գազի բաղադրությունն առաջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս [[Ա.Լ.Լավուազիե]]ն։ [[Իտալիա]]յի [[Նեապոլ]] քաղաքի մոտ գտնվող «Շան քարանձավում» (այնտեղ մտնող շները սատկում են) և Ճավա կղզու «Մահվան հովտում» երկրի ընդերքից դուրս է գալիս ածխաթթվական գազ, որը, օդից ծանր լինելով, կուտակվում է անձավների գետնամերձ մասերում և շնչահեղձ անում այնտեղ հայտնված կենդանիներին։ Այդ առումով ստորգետնյա բոլոր խոր անձավները վտանգավոր են. այդպիսի տեղերում հայտնվելիս պետք է զգուշանալ ածխաթթվական գազի պատահական կուտակումներից։
 
=== Արտաքին հղումներ ===
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=17, Հայկական Հանրագիտարան, Ածխաթթու գազ]