«Առաքել Դավրիժեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: : → ։ (13) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
Պատմում է լեհահայ գաղութի կյանքի, նրանց բռնի կաթոլիկացման գործընթացների, Նիկոլ եպս. Թորոսովիչի ազգադավ գործունեության, Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկական այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչության մասին, մերկացնում հայությունը պառակտող նրանց գործելակերպը։
Այդ պատճառով Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին Առաքել Դավրիժեցու «Պատմություն»-ը համարել է «վտանգավոր ու մոլորական» և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Դավրիժեցին անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավորական շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը և այլն։
 
== Աշխատություններ ==
 
«Պատմութիւնը» առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ։ 1990թ. լույս է տեսել երկի քննական հրատարակությունը։ Գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1874), ռուսերեն (1973), լեհերեն (1981), հատվածաբար՝ վրացերեն (1974)։