«Վաղարշապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 88.
Հետագա դարերում /բացառյալ [[Բագրատունիներ]]ի թագավորության ժամանակ/ Վաղարշապատը աստիճանաբար անչքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր։ Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ [[1441]] թվականին կաթողիկոսական աթոռը [[Սիս|Սսից]] տեղափոխվեց Էջմիածին։ Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը։ 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը /Էջմիածին/ դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը։
 
 
==
== Հին Վաղարշապատի տեղադրությունը ==
Հայաստանի երբեմնի քաղաքամայր Վաղարշապատը գտնվում է Արարատյան նահանգի Արագածոտն գավառում։ Վաղարշապատը հայ [[Արշակունիներ]]ի պետականության թագավորանիստ քաղաքն էր, կրոնական և մշակութային կենտրոնը։ Հնագիտական նյութերը և մատենագրական աղբյուրները օգնում են մեզ վերականգնելու հին Վաղարշապատի տեղադրությունը։