«Հայաստանի վաստակավոր մանկավարժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ''', [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով: Վերասահմանվել է 2004թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին՝ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար։
 
== Կոչման կարգավիճակը ==
Կոչումը շնորհում է [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը։
Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար:
 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր:
 
== Կոչում ստացողները ==
Հայաստանի Հանրապետության վաստակավորՎաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին՝ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար։աշխատակիցներին:
 
== Կոչման ներկայացնելը ==
Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:
 
Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:
 
== Շնորհագիր և կրծքանշան ==
Կոչմանն արժանացած անձանց շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան:
 
== Կրծքանշանի նկարագրությունը ==
«ՀՀ վաստակավոր մանկավարժ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
 
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
 
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ՝ հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք՝ փայլեցված ողորկ մակերեսով: Գրքի վերևում փորագրված է՝ «Ճանաչել զիմաստություն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր մանկավարժ» գրությամբ:
 
== Կոչման շնորհման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 49 անձի:
 
Կոչում ստացած 49 անձանցից 45-ը տղամարդ են, 4-ը՝ կին:
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
* 2008թ. - 1,
* 2009թ. - 9,
* 2010թ. - 9,
* 2011թ. - 14,
* 2012թ. - 6,
* 2013թ. - 10:
 
== Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժներ ==