«Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ''', [[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով: Վերասահմանվել է 2004թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով:
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գիտնականներին, գիտական աշխատողներին՝ արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
 
== Կոչման կարգավիճակը ==
Կոչումը շնորհում է [[Հայաստանի Հանրապետության Նախագահ]]ը։
Հայաստանի Հանրապետության գիտությանԳիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գիտնականներին, գիտական աշխատողներին՝ արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։համար:
 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր:
 
== Մեդալով պարգևատրվողները ==
Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին:
 
== Կոչման ներկայացնելը ==
Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:
 
Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:
 
== Շնորհագիր և կրծքանշան ==
Կոչմանն արժանացած անձանց շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան:
 
== Կրծքանշանի նկարագրությունը ==
«ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից:
 
Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:
 
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ գիտության վաստակավոր գործիչ» գրությամբ: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով՝ դեպի աստղեր»:
 
== Կոչման շնորհման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 49 անձի:
 
67 պարգևատրվածներից 41-ը տղամարդ են, 26-ը՝ կին:
Ըստ տարեթվերի պարգևատրվել են.
* 2008թ. - 4,
* 2009թ. - 7,
* 2010թ. - 6,
* 2011թ. - 32,
* 2012թ. - 8,
* 2013թ. - 10:
 
== Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ ==