«Դաշտամկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դաշտամկներ''' ({{lang-lat|Microtinae}}), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։ Հայաս...»:
(Տարբերություն չկա)

18:46, 17 փետրվարի 2014-ի տարբերակ

Դաշտամկներ (լատին․՝ Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։ Հայաստանում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, ձնային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 10-12 (երբեմն՝ մինչև 36) սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը։ Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր։ Փորում են խոր բներ։ Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։

Բազմացում և զարգացում

Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10 (երբեմն՝ մինչև 18) ձագ։ Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով վնասում են գյուղատնտեսական բույսերին։

Մի շարք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) բնական կրողներ են։ Որոշները (մշկամուկ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։