«Տավուշի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-, +, )
Տող 66.
[[ՀՀ]] Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ [[Իջևան]]ը, [[Նոյեմբերյան]]ը, [[Բերդ]]ը և [[Դիլիջան]]ը։
 
Մարզը սահմանակից է [[Վրաստան]]ին, հյուսիսում և արևելքում՝ [[Ադրբեջան]]ին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է [[Աղստև]] գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է [[Դեբեդավան]] գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը՝ [[Միափորի լեռնաշղթա]]յի [[Մուրղուզ]] լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա ([[Վիրահայոց լեռներ|Վիրահայոց]], [[Գուգարաց լեռներ|Գուգարաց]] և [[Միափորի լեռներ|Միափորի]] լեռներ)։ Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։
Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։