«Ջրհեղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 2.
 
'''Ջրհեղեղ''' - Ջրային տարերքի վտանգավոր երևույթներից են հեղեղները։ Սրանք վարարման մեծ տեսակն են , երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են [[հովիտ|հովտի]] ցածրադիր մասերը։ Դա կարող է տեղի ունենալ ուժեղ [[ձնհալք]]ից կամ տևական [[անձրև]]ներից: Հեղեղների դեմ պայքարի լավագույն միջոցը [[ջրամբար]]ների կառուցումն է։ Հեղեղումների պատճառը շատ դեպքերում [[անտառահատում]]ն է։ Հարյուր հազարավոր հեկտարների վրա բուսականությունը մասայաբար ոչնչանում է, թուղթ ու [[ցելյուլոզա]] են արտադրում, որի հետևանքով էլ հողը չորանալով՝ աղետալի չափերով էրոզիայի է ենթարկվում։
Ջրհեղեղը բնության ուժերի գործունեության ՝ մեծ քանակությամբ տեղումների , ձյան եւ սառույցների հալոցքի , գետերի վրա սառցակուտակումների, խոշոր լճերի վրա քամիներից առաջացած ջրի կուտակումների , բնական եւ արհեստական ջրամբարների ճեղքման հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ողողումն է ՝ ջրի մակարդակը ցամաքում, գետերում , լճերում, ծովերում սովորականից բարձրացման՝ հետեւանքով : Ջրհեղեղը որոշ չափով կանխատեսելի է , որը հնարավորություն է տալիս շատ դեպքում նախապես որոշել հեղեղման ժամանակը, բնույթը եւ սպառնալիքի չափերը: Ժամանակին ձեռնարկված միջոցառումները իրնեց հերթին թույլ են տալիս զգալիորեն նվազեցնել ջրհեղեղի աղետաբեր հետեւանքները: Ջրհեղեղի դեմ տարվող պայքարն ընդգրկում է երկարաժամկետ պլանով իրականացվող միջոցառումներ , դրանք են ՝ ջրի հոսանքը կարգավորող, գարնանային վարարումների ջրերը կուտակող ջրամբարների կառուցում; գետերի ողողահուներում պաշտպանիչ պատնեշաշերտեր, ամբարտակներ, շլյուզներ, ջրանցքներ կառուցում , գետերի հուների ուղղում, մաքրում եւ խորացում: Գետերի ափերի ամրացում, բարձրացում , պաշտպանական պատնեշաթմբերի կառուցում: Կատարվում են նաեւ սեզոնային բնույթի միջոցառումներ՝ գետերի ավազների անտառապատում եւ կանաչապատում: Այս բոլոր միջոցառումները փոխում են ջրային ուղիների բնական ռեժիմը: Ջրհեղեղի սպառնալիքի կախագուշակումը թույլ է տալիս ժամանակին իրականացնել նախազգուշական միջոցառումների համալիր գործողությունները, որոնք զգալիորեն կնվազեցնեն հնարավոր կորուստները, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններ կստեղծեն հեղեղման գոտիներում փրկարարական եւ վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքներ կատարելու համար: Արգելվում է բնակիչների կողմից ծառահատումը, հեղեղատարարների, սելավատարների վրա եւ դրանց մոտ, գետերի ափերին շինությունների կառուցումը , որոնցով նպաստում են աղետի ռիսկի բարձրացմանը:
Մինչեւ ջրհեղեղը բնակչության խնդիրներն են ՝.
-Կապիտալ շինարարություն ձեռնարկելիս պետք է դիմել համապատասխան պետական մարմիներին թույլատվության համար.
- Չպետք է կազմակերպել ժամանակավոր իջեւանատեղեր վտանգավոր վայրերում
- Անհրաժեշտ է հետեւել հիդրոօդերեւութաբանական ազդարարման նշաններին:
-Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատել գազը եւ էլեկտրականությունը, արժեքավոր իրերը տեղափոխեք անվտանգ տեղ.
- Տրանասպորտով կամ ձեր ընթացքով տեղափոխվեք դեպի բարձրադիր վայրեր.
- Չանտեսել երբեք տեղեկատվությունները եւ հետեւեցեք կառավարման մրմինների ցուցումներին տարահանման պատսպարման վերաբերյալ.
Ջրհեղեղի ժամանակ անհրաժեշտ է մնալ պատսպարման տեղերեւմ մինչեւ կառավարող մարմինների համապատասխան ցուցումները.
- Մի փորձեքք կտրել – անցնել ջրային հոսքը ՝ 15սմ խորությամբ ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար,իսկ 50սմ-ը՝ անանցանելի է սովորական մեքենաների համար:
- Եթե անհրաժեշտ է օգնություն, ապա տվեք աղետի ազդանշան:
Ջրհեղեղից նետո ուշադիր հետազոտեք ձեր կայարանը՝ հիմքի ամբողջությունը, պատերի , պատուհանների եւ հատակի վիճակը: Գազի եւ էլէկտրական սիստեմաները, թունավոր օձերի հնարավոր առկայութույնը, ստուգել սննդամթերքի պիտանելիությունը, եռացրեք խմելու ջուրը: Նյութական մեծ վնասների դեպքում դիմեք տեղական կառավարման մարմինների օգնությանը:
 
 
[[Կատեգորիա:Օդերևութաբանություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջրհեղեղ» էջից