«Կարայի ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (15), , → , (26) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (22), , → , (26) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր։ Կարայի ծով թափվող գետերը ([[Ենիսեյ]], [[Օբ]], [[Պյասինա]], [[Կարա]]) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք։ Կան շատ կղզիներ։ Կլիման արկտիկական է, խիստ։ Տարեկան 3-4 ամիս [[բևեռային գիշեր]] է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ։
 
Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից։ Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչև -28 աստիճան է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչև - 1 աստիճան Է (առավելագույնը՝ 16 աստիճան)։ Տարվա մեծ մասը սառցակալած է։ Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1, 5 աստիճանից մինչև - 1, 7 աստիճան է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%։
 
Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, մակարդակի տատանումները՝ 0, 5-0, 8 մետր, ծոցերում՝ մինչև 2 մետր։ Հարուստ է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, [[սպիտակ արջ]]երով ու [[բևեռաղվես]]ներով։ Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն է։ Գլխավոր նավահանգիստը [[Դիքսոն]]ն է։
 
[[Կատեգորիա:Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովեր]]