«Տիտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գործունեությունը: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Titus.jpg|մինի|250px]]
'''Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոս''' ({{lang-lat|Titus Flavius Vespasianus}}, 41-81թթ ), Հռոմի կայսր (79 - 81թթ.), [[Վեսպասիանոս]] կայսեր որդին։ <br />
== Գործունեությունը ==
Զինվորական ծառայությունը սկսել է [[Գերմանիա]]յում և [[Բրիտանիա]]յում, 66թ. հոր հետ մեկնել է [[Պաղեստին]]՝ այնտեղ ծագած հրեական պաստամբությունը ճնշելու նպատակով։ 69թ. Վեսպասիանոսը դառնում է կայսր՝ Պաղեստինում պատերազմական գործողությունների վարումը թողնելով որդու վրա։ 70թ. Տիտոսը հաջողությամբ ավարտում է ռազմարշավը՝ գրավելով ու քարուքանդ անելով [[Երուսաղեմ]]ը։<br />
 
Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է [[տրիումֆ]]ի, որից հետո փաստորեն կիսում է իշխանությունը հոր հետ՝ ստանալով պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, միանձնյա ղեկավարելով պրետորիական գվարդիան։ 79թ. հոր մահից հետո առանց որևէ բարդության ժառանգում է գահը։<br />
 
Իշխանության տարիներին վայելել է ժողովրդի հարգանքն ու սերը, անձամբ օգնել 79թ. [[Վեզուվ]]իուս հրաբխի ժայթքման և 80թ. Հռոմում հրդեհի ու համաճարակի հետևանքով տուժած մարդկանց։ Մահից հետո անմիջապես աստվածացվել է սենատի կողմից։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվեց որպես «ոսկեդար», իսկ նրա մահը համընդհանուր վիշտ առաջացրեց։
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տիտոս» էջից