«Վալերիա Մեսալինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (8) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
Ժամանակակիցներին ամենից շատ վրդովվեցնում էր այն, որ Մեսալինան իր անմեղությունը տասներեք տարեկանում կորցրած լինելով, իր անառակությունը բացահայտ ցուցադրում էր` դրանով անսահման հպարտանալով։<br />
 
Այդ ամենը տեղի էին ունենում ոչ միայն [[Կալիգուլա]]յի ժամանակ, այլև ավելի ուշ, երբ նրա ամուսին [[Կլավդիոս]]ն արդեն կայսր էր դարձել։ Մոտ 40թ. Մեսալինան նրանից ունեցավ դուստր՝ [[Կլավդիա Օկտավիա]] անունով, իսկ 41թ.` որդի և ժառանգորդ, ում Կլավդիոսը տվեց Բրիտանիկոս [[կոգնոմեն]]ը, ի պատիվ այն բանի, որ ծրագրում էր արշավանք դեպի Բրիտանիա:
=== Իշխանությունը ===
Կլավդիոսն իր կնոջից շատ էր տարիքով և Մասալինան, ունենալով կայսեր վրա անչափ մեծ ազդեցություն, կենտրոնանում էր այն բանի վրա, որ Կլավդիոսի մահից հետո ապահովի իշխանությանն իր որդի Բրիտանիկոսի անցնելը: Դրա համար նա ամեն կերպ ուզում էր իրեն ցույց տար որպես պետության երկրորդ մարդ: <br />
Տող 23.
=== Դավադրությունը ===
Ցանկանալով իր ձեռքի մեջ իշխանությունը հավաքել 48թ. Մեսալինան մտադրվում է կայսր դարձնել իր սիրեկան Գայոս Սիլիոսին: Նա ստիպում է Գայոս Սիլիոսին բաժանվել իր կնոջից և Կլավդիոսի բացակայության ժամանակ ամուսնանում է նրա հետ: Լուրը հասնում է Կլավդիոսին, երբ նա գտնվում էր Օստիայում: Մեսալինային ձերբակալում են, երբ նա հասնում է Օստիա, Կլավդիոսին տեսնելու համար: Այդ ժամանակ Կլավդիոսն արդեն հեռացել էր Օստիայից և գնացել էր Հռոմ: Մեսալինային նույնպես տանում են Հռոմ և պահ են տալիս իր մորը, ով միշտ դեմ էր եղել Մեսալինայի ապրելակերպին:<br />
Ի վերջո, Մեսալինան ենթարկվում է մահապատժի, որի վկաները երեքն էին` կայսեր բանագնացը, նրա ազատված ստրուկներից մեկը և Մեսալինայի մայրը։<br />
Կլավդիոսն իր կանոջ մահվան լուրն ընդունեց այն ժամանակ, երբ ընթրում էր։ Այն լսելով, նա խնդրեց միայն մի բան՝ ավելի շատ գինի լցնել։ Մեսալինայի մահից մի քանի օր անց Սենատը նրա անունը դատապարտեց մոռացության ({{lang-lat|[[Damnatio memoriae]]}})։
=== Երեխաները ===
Մեսալինայի երեխաները նույնպես ունեցան դառը ճակատագիր։ 49թ. [[հունվարի 1]]-ին Կլավդիոսն ամուսնացավ [[Ագրիպինա Կրտսեր|Յուլիա Ագրիպինայի]] հետ և գահի ժառանգորդ դարձավ Ագրիպինայի որդի [[Ներոն]]ը։ 55թ. գահի իրական ժառանգորդ [[Բրիտանիկոս]]ին վերացնելու համար Ներոնը թունավորելով սպանեց նրան։ Մեսալինայի դուստր Կլավդիա Օկտավիային, ով դարձել էր Ներոնի առաջին կինը, սպանեցի 62թ.` Ներոնի հրամանով:
== Անունը ==
Իր անառակ վարքի համար «Մեսալինա» անունն ստացել է փոխաբերական իմաստ։