«Հոբոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և, → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (13) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
|վիքիպահեստ = Oboes
}}
'''Հոբոյ''' ({{lang-fr|hautbois}}, բառացի «բարձր փայտ», {{lang-en|oboe}}, {{lang-de|Oboe}} և {{lang-it|oboe}}), փայտյափողայինների ընտանիքի փողային երաժշտական գործիք է։ Հոբոյների դասի գործիքների մեջ այն իր դիապազոնով ամենաբարձրն է '''պիկոլո հոբո'''յից և '''հոբոյ դ̕ ամուր'''ից հետո։ Մյուս փողային գործիքների նման ունի փականներ և լեզվակ։ Ներկայիս հոբոյը իր վերջնական տեսքն ստացել է [[17-րդ դար]]ում<ref>Музыкальный энциклопедический словать, Москва, 1991 {{ref-ru}}</ref>։ Հոբոյը համարվում է աշխարհի ամենահին գործիքներից մեկը։
 
== Ծագումը ==
[[Պատկեր:Etruscan Painting 2.jpg|մինի|Հնագույն որմնանկար]]
Անտիկ ժամանակներից մեզ են հասել տարբեր պատկերներ, որոնց վրա կարելի է հեշտությամբ նկատել հոբոյանման գործիքներ՝ սովորական կամ երկխողովականի։ Հոբոյ հիշեցնող գործիքի մասին խոսում է նաև [[Հոմերոս]]ը իր "[[Իլիական]]" պոեմում։ Նա այն անվանում է "Օլոի"։ Անտիկ ժամանակների հնագույն հոբոյատիպ գործիք է նաև '''տիբիա'''ն։ Այս հին գործիքներից ծնվել են տարբեր այլ ժողովրդական գործիքներ, որոնցից են հայկական [[դուդուկ]]ը և [[զուռնա]]ն, աֆրիկական ալգաիդան, հունգարական տորոկսիպը, չինական սուոնան, ճապոնական հիշիրիկին, ֆրանսիական բինիուն և այլ ազգային գործիքներ։
 
== Ժամանակակից հոբոյը ==
Տող 26.
===== Տեմբրը =====
[[Պատկեր:Albrecht Mayer 04.jpg|մինիnail|200px|աջից|Հոբոյիստ Ալբրեխտ Մեյերը լեզվակ պատրաստելիս]]
Ի տարբերություն այլ փողային գործիքների, հոբոյը ունի սուր և թափանցող հնչողություն։ Այն հոբոյների ընտանիքում գրավում է սոպրանոյի րեգիստրը։ Ավելի ցածր նոտաներ նվագելիս հոբոյը ունի շատ տխուր և թրթռան տեմբր։ Հոբոյի այս հնչողությունը կոմպոզիտորները օգտագործում եմ իրենց ստեղծագործությունների տխուր թեմաների համար։ Սակայն ավելի բարձր նոտաներ նվագելիս հոբոյի տեմբրը դառնում է լսելի, բարձր և որոշ ժամանակ ականջ ծակող։ Սովորաբար հոբոյի ձայնը միշտ լսելի է իր սուր տեմբրի շնորհիվ։
Հոբոյի տեմբրը տարբերվում է ֆլեյտայի և կլարնետի տեմբրից խողովակի քիչ տեսանելի օվալաձևության շնորհիվ։ Հոբոյի խողովակը կազմված է երկու հիմնական մասից։ Խողովակի վերին մասում ամրանում է փոքրիկ լեզվակը։ Այժմ հոբոյահարները իրենք են պատրաստում իրենց սեփական լեզվակները՝ հարմարեցնելով բերանի և ատամնաշարի կառուցվածքին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոբոյ» էջից