«Կալեվալա (էպոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (16), : → ։ (20), ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (31) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Elias Lönrot Cabinet Portrait.jpg|մինի|աջից|180px|«Կալեվալայի» բանահավաք Էլիաս Լյոնրոթը (1802-1884թթ.)]]
== Պատմությունը ==
Գրի է առել և ի մի է բերել ֆինն գիտնական [[Էլիաս Լյոնրոթ]]ը (1802-1884) XIX դ. 1-ին կեսին կարելերեն և ֆիններեն բանահյուսությունից և ֆիննական դիցաբանությունից:<ref name="Overview">{{cite web|url=http://finland.fi/public/default.aspx?contentid=160078&contentlan=2&culture=en-US|accessdate=15 August 2010|title=Kalevala: the Finnish national epic|author=Anneli Asplund|author2=Sirkka-Liisa Mettom|date=October 2000}}</ref> 1835թ.-ին հրատարակվել է առաջին տարբերակը (32 երգ, [[ֆիններեն]]` runot ''րունո''), 1849թ.-ին՝ երկրորդը (50 երգ, 22.795 չափածո տող)։<ref name="Society-description">{{cite web|url=http://www.kalevalaseura.fi/s_kalevala_e.php|author=Kalevala Society|accessdate=15 August 2010|title=Kalevala, the national epic}}</ref>

Էպոսի անունը նշանակում է «Կալեվի երկիր»։ Ռուներում պատկերված է ժողովրդի պայքարը ընդդեմ հյուսիսի խստաշունչ բնության և, մասնավորապես, ընդդեմ բռնակալ Լոուհիի։ Պայքարը գլխավորում է էպոսի գլխավոր հերոս, երգասաց Վյայնյամեյնենը։ Էպոսում զգալի տեղ են գրավում կենցաղի, սիրո, աշխատանքի պատկերները։Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։1949թ.-ին [[ԽՍՀՄ]]-ում տոնվել է էպոսի լրիվ հրատարակության հարյուրամյակը։ 1972թ.-ին «Կալեվալան» լույս է տեսել հայերեն՝ [[Հմայակ Սիրաս]]ի արձակ վերապատմումով։

== Բովանդակությունը ==

Էպոսի սկզբում՝ I—XI երգերում պատմվում է երկրի, երկնքի, [[Արեգակ|Արեւի]] և [[Լուսին|Լուսնի]] արարման մասին։ Երկիրն ստեղծվում է բադի ձվի կճեպից։ Իլմատար աստվածուհուց ծնվում է առաջին մարդը՝ Վյայնյամեյնենը։ Նա նորաստեղծ աշխարհին նվիրում է ծառեր և կյանք։ Պատմվում է նրա տարբեր արկածների և Հյուսիսի չքնաղ կույսի հետ նրա հանդիպման մասին։ Նա համաձայնում է դառնալ Վյայնյամեյնենի հարսնացուն, եթե հերոսը իր իլիկի կտորներից պատրաստի նավակ։ Գործի անցնելով, հերոսը վնասում է իրեն, չի կարողանում զսպի արնահոսությունը և գնում է ծերունի բուժակի մոտ, որտեղ պատմում է նրան երկաթի առաջացման ավանդապատումը։ Տուն դառնալով, Վյայնյամեյնենը քամի է վեր հանում և Իլմարինեն դարբնին տեղափոխում է Հյուսիսի Պոհյոլա երկիր։ Այնտեղ դարբինը Հյուսիսի տիրուհու համար կռում է Սամպո աղացը, որն իր տիրոջը կարող է պարգևել հարստություն և երջանկություն։

[[Պատկեր:Gallen Kallela The Aino Triptych.jpg|մինի|ձախից|400px|«Կալեվալայի» գործող անձանցից մեկի` Աինո անունով կույսի պատմությունը ֆինն նկարիչ [[Աքսելի Գալեն-Կալելա]]յի նկարում: Ձախ նկարում պատկերված է անտառում Վյայնյամեյնենի եւ Աինոյի առաջին հանդիպումը, աջում` Աինոն տխուր լացում է գետի ափին եւ լսում է Վելլամոյի սպասուհիների կանչը, ովքեր նվագում են ջրի մեջ: Կենտրոնում պատկերված է, թե ինչպես է Վյայնյամեյնենը ձուկ որսալիս ձեռքից բաց թողնում մի փոքր ձկան, որը վերափոխվելով դառնում է Աինոն եւ նրա վրա ծիծաղելով չքվում է անվերադարձ:]]

XI—XV երգերում կա դրվագ հրաշագործ և կանանց գերող հերոս Լեմմինկյայնենի արկածների մասին։ Ապա նորից պատմվում է Վյայնյամեյնենի մասին՝ ինչպես է նա իջնում դժոխք, ինչպես է հայտնվում հսկա Վիիպունենի որովայնում, ինչպես է նրանից իմանում հրաշք նավակը պատրաստելու համար անհրաժեշտ վերջին երեք բառերը և ինչպես է գնում Պոհյոլա՝ հյուսիսի կույսի ձեռքն ստանալու։ Սակայն, վերջինս նախընտրում է դարբին Իլմարինենին և ամուսնանում է նրա հետ, ընդ որում, մանրամասն նկարագրվում է [[հարսանիք]]ը և մեջբերվում են հարսանիքի երգերը, որոնցում շարադրված են ամուսինների պարտականությունները։

Հետագա երգերը պարունակում են ընդարձակ պատմություն երեք կարելական հերոսների նախաձեռնության մասին, այն մասին, ինչպես են ձեռք բերում Սամպոյի գանձերը, ինչպես է Վյայնյամեյնենը պատրաստում [[կանտելե]] և նրա վրա նվագելով կախարդում ամբողջ բնությունը և քնեցնում Պոհյոլայում ապրողներին և ինչպես են հերոսները տանում Սամպոն։

Վերջին երգը մի լեգենդ է կույս Մարյատտայից հրաշք երեխայի՝ Փրկչի ծնվելու մասին։ Վյայնյամեյնենը խորհուրդ է տալիս նրան սպանել, քանի որ նրան վիճակված է իրեն գերազանցելու, սակայն, երկու շաբաթական մանուկը հանդիմանում է Վյայնյամեյնենին անարդար գործելու համար և, ամոթահար հերոսը, վերջին անգամ իր դյութիչ երգը երգելով, հեռանում է ընդմիշտ իր նավակով։
== Կալեվալայի օրը ==
Ամեն տարվա [[փետրվարի 28]]-ին [[Ֆինլանդիա]]յում և [[Կարելիա]]յում որպես ազգային տոն նշվում է «Կալեւալա էպոսի օրը»։ Այդ օրն ընտրվել է 1835թ. առաջին վարկածի հրատարակման կապակցությամբ։ Անց է կացվում զգեստներով երթով «Կալեւալայի կարնավալը», ցուցադրվում են էպոսի [[սյուժե]]ներով թատերականացված ներկայացումներ։
== Տես նաև ==
* Էպոսի պատվին իր անունն է ստացել [[(1454) Կալեվալա]] [[աստերոիդ]]ը։