Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 13 բայտ ,  5 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (13) oգտվելով ԱՎԲ
[[Պատկեր:Blaise pascal.jpg|աջից|մինի|Բլեզ Պասկալ]]
'''Բլեզ Պասկալ''' (<small>[[ֆրանսերեն]]</small>՝ ''Blaise Pascal''; [[1623]]թ. [[Հունիսի 19]]-[[1662]]թ. [[Օգոստոսի 19]]), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող։
Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող [[Օվերն]] գավառի [[Կլերմոն]] քաղաքում 1623 թվականի հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։<br />
1631թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ<ref>{{cite web |title=Étienne Pascal |url=http://www-history.mcs.st-andrews.ac.uk/Biographies/Pascal_Etienne.html |date=August 2006 |publisher=Սբ. Էնդրյուսի համալսարան, Շոտլանդիա: |accessdate=5 February 2010}}</ref>, իսկ 1640թ. հունվարին այնտեղից՝ [[Ռուան]]։ <br />
Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։<br />
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ [[ուղեղ]]ի [[քաղցկեղ]], աղիքային տուբերկուլյոզ, [[ռևմատիզմ|ռեւմատիզմ]]։
 
Բլեզ Պասկալը մահացել է 1662 թվականի օգոստոսի 19-ին։
== Ժառանգությունը ==
[[Պատկեր:Pascal Pajou Louvre RF2981.jpg|մինի|աջից|[[Օգյուստեն Պաժու]] (1730—1809): Պասկալ: [[Լուվր]]:]]
Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել [[Պասկալ (չափման միավոր)|ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում]], ամերիկացի գիտնական [[Նիկլաուս Վիրտ|Նիքլաուս Ուիրթի]] [[Պասկալ (ծրագրավորման լեզու)| Pascal ծրագրավորման լեզուն]], [[հիդրոստատիկա]]յի կարևոր սկզբունք համարվող [[Պասկալի օրենք]]ը և [[Պասկալի եռանկյուն]]ին։
* Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև [[(4500) Պասկալ]] [[աստերոիդ]]ը։<br />
 
[[Մաթեմատիկա]]յում Պասկալի ամենախոշոր ներդրումը [[Հավանականության տեսություն|հավանականության տեսության]] զարգացումն է։
 
Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է [[Ֆրանսիական Դասական Շրջան]]ի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական [[արձակ]]ի ամենամեծ վարպետի գործեր։
 
== Արտաքին հղումներ ==
266 264

edits