«Կեդրոնական վարժարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ձևավորում
չ clean up, փոխարինվեց: , → , (89) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կեդրոնական վարժարան''', բարձրագույն [[Կրթություն|կրթական]] հաստատություն, հիմնվել է 1886 թվականին, [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ի Ղալաթիո թաղամասում, պատրիարք [[Ներսես վարժապետյան]]ի և հայ մտավորականության առաջավոր ներկայացուցիչների ջանքերով։ Նպատակն էր [[սան]]երին տալ հայեցի կրթություն, Պոլսի և [[գավառ]]ների հայկական [[դպրոց]]ների համար [[ուսուցիչ]]ներ պատրաստել։ [[Շրջանավարտ]]ներն իրավունք էին ստանում ուսումը շարունակելու [[եվրոպա]]կան երկրների (հատկապես [[Ֆրանսիա]]յի և [[Շվեյցարիա]]յի) [[համալսարան]]ներում։ Առաջին տնօրենն էր [[Մինաս Չերազ]]ը (1886-1889)։ Սկզբում ունեցել է մեկ դասարան (65 աշակերտ)։
 
[[Հարություն Մոստիչյան]]ի տնօրինության (1890-1896) օրոք մշակվել և գործողության մեջ է դրվել ուսման և դաստիարակության ավելի առաջադիմական ու կատարելագործված ծրագիր, ուսուցչական կազմը համալրվել կարող ուժերով։ 1890 թվականից ուսման տևողությունը դարձել է հինգ տարի։ Վեցամյա նախակրթական դպրոցների շրջանավարտներն ընդունվում են Կեդրոնականի 2-րդ դասարան և 7-րդում ավարտում դասընթացը։ Առաջին երեք դասարաններում ավանդվում են՝ [[կրոն]], [[հայերեն]], [[թուրքերեն]], [[ֆրանսերեն]], [[պատմություն]], [[աշխարհագրություն]], [[մաթեմատիկա]], [[բնական գիտություններ]], [[իրավագիտություն]], վաճառականական գիտելիքներ, [[առողջապահություն]], սղագրություն, [[գծագրություն]]։
 
Հաջորդ երկու դասարաններում ավելանում են [[իմաստասիրություն]], [[քաղտնտեսություն]], ելևմտական գիտություն, [[մանկավարժություն]]։ Ուսուցումը մասնագիտացված է գիտական և գրական ուղղություններով։ 1896 թվականին այն փակվել է, վերաբացվել է հաջորդ տարին, կից հիմնվել է նախակրթարան, որտեղ գավառներից եկած պատանիները ստացել են անվճար կրթություն, նախապատրաստվել վարժարան ընդունվելու։ 1897-1909-ին Կեդրոնական վարժարանն անկման շրջան է ապրել։ 1902 թվականին կից բացվել է բարձրագույն դասընթաց։ Այնուհետև տնօրեններ [[Միքայել Նալբանդյան]]ի (1909-1913), [[Գարեգին Գավաֆյան]]ի (1917-1927), [[Պետրոս Ատրունի (մանկավարժ)|Պետրոս Ատրունու]] (1927—33) օրոք Կեդրոնականը նոր վերելք է ապրել՝ հասնելով իր երբեմնի մակարդակին։ Հետագա տարիներին իրենց գործունեությամբ աչքի են ընկել տնօրեններ Գևորգ Սարաֆյանը, Հ. Հարությունյանը, Է. Այվազյանը, Հրանտ Տեր-Անդրեասյանը։ 1929 թվականին Կեդրոնական վարժարանը վերանվանվել է Կեդրոնական Մանասարյան լիցեյ։
 
Նոր՝ [[Սանասարյան վարժարան]] հիմնելու համար նախատեսված գումարը տրամադրվել է Կեդրոնական վարժարանին։ Նույն թվականին փակվել է վարժարանի նախակրթարանը, և փոխարենը հիմնվել նախապատրաստական բաժին՝ ուսման մեկ տարվա տևողությամբ։ 1935-1951 թվականներին Էսայան վարժարանի լիցեյի բաժինը միացված է եղել Կեդրոնական վարժարանին։ Տարբեր տարիներ Կեդրոնական վարժարանում դասավանդել են [[Մատաթիա Գարագաշյան]]ը, Հովսեփ Շիշմանյանը ([[Ծերենց]]), Բ. Կյուլեսերյանը, [[Հովհաննես Հինդլյան]]ը, Ռէթեոս Պերպերյանը, Մ. Կյուրճյանը, [[Եղիա Տեմիրճիպաշյան]]ը, [[Հակոբ Պարոնյան]]ը, Գ. Նորաունկյանը, [[Ստեփան Կուրտիկյան]]ը, [[Գարեգին Գավաֆյան]]ը, Ե. Տեր-Անդրեասյանը, Հ. Ասաուրը, [[Տիրան Չրաքյան]]ը, [[Լևոն Շանթ]]ը, [[Վահան Թեքեյան]]ը, [[Կոստան Զարյան]]ը, Զ. Ասաաուրը (Սիպիլ), Մ. Իզմիրսանը, [[Մաղաքիա Օրմանյան]]ը, Ե. Դուրյանը, [[Գարեգին Սրվանձտյան]]ը, Գ. Խաչատրյանը, Ա. Սյուրմելյանը, Ա. Խաչատրյանը և ուրիշներ։ Դասավանդել է նաե [[Կոմիտաս]]ը. «[[Գուսան]]» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից։ Կեդրոնական վարժարանում սովորել են [[Արշակ Չոպանյան]]ը, [[Հրաճյա Աճառյան]]ը, [[Արշակ Ալպոյաճյան]]ը, Հակոբ Սիրունին, Ա. Արմենյանը, [[Միսաք Մեծարենց]]ը, [[Վահան Թեքեյան]]ը, [[Հակոբ Մնձուրի]]ն, [[Ռաֆայել Շիշմանյան]]ը, Երուխանը, Օ. Չիֆթեսարաֆը, Հայկ Պերպերյանը, Պ. Գեորգյանը, Ս. Մանուկյանը, Է. Մանվելյանը, Գ. Ալեքսանյանը և ուրիշներ։
 
Բազմաթիվ կեդրոնականցիներ հայրենադարձվել են և շարունակել իրենց գործունեությունը մայր հայրենիքում (Կարպիս Կարագյան, [[Գուրգեն Անտոնյան]], Է. Չոփուր֊յան, Վ. Պետոյան, Տ. Քրմոյան)։ Սովորողների թիվը տատանվել է 30-350-ի միջե։ 1947 թվականին Պոլսում հիմնադրվել է Կեդրոնական վարժարանի սանուց միությունը, որն իր մասնաճյուղերն ունի Ֆրանսիայում, [[ԱՄՆ]]-ում և [[Կանադա]]յում։ Այն իր գրական, թատերական, երաժշտական, [[Մշակույթ|մշակութային]] և այլ միջոցառումներով նպաստում է հայապահպանման գործին, միաժամանակ աշխատում նյութապես և [[Բարոյագիտություն|բարոյապես]] սատարել մայր վարժարանին։ Այն ունի 130 աշակերտ, պահվում է հայ համայնքի նվիրատվություններով։ Կարպիս Կարագյան ԲոՆիֆսսաի Միխայլովիչ, սովետական [[Փիլիսոփա]], քիմիկոս, գիտության պատմաբան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։ ԱՄԿԿ անդամ 1918 թվականից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիական ֆակուլտետը։
 
1962 թվականից ԱՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի, 1973 -75-ին փիլիսոփայության ինստիտուտի դիրեկտոր։ 1975 թվականից ՍՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի սեկտորի վարիչ։ Ուսումնասիրել է [[մատերիալիստական դիալեկտիկա]]յի, [[բնագիտության փիլիսոփայություն|բնագիտության փիլիսոփայության]], գիտաբանության և գիտական հայտնագործության [[Հոգեբանություն|հոգեբանության]] ու տրամաբանության հարցերը, ձևակերպել դիալեկտիկական տրամաբանության մի քանի սկզբունքներ։ Գիտության պատմության միջազգային ակադեմիայի անդամ է, մի շարք երկրների ակադեմիաների արտասահմանյան անդամ։ Պարգևատրվել է երեք շքանշանով։
 
{{ՀՍՀ}}