«Սալորենի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, → (2) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: , → , (43) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 19.
}}
'''Սալորենի''' ([[լատիներեն|լատ.]]Prunus), [[վարդազգիներ]]ի ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։ Ծառեր են կամ թփեր՝ 3—12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով,
ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6—100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։
Հայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է [[Կովկաս]]ը, [[Փոքր Ասիա]]ն և Հյուսիսային [[Իրան]]ը։ Տարածված է [[Արևմտյան Եվրոպա]]յում, [[Հնդկաստան]]ում, [[Արևելյան Ասիա]]յում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում և Աֆրիկայում, [[Մոլդավիա]]յում, [[Ուկրաինա]]յում, [[Կովկաս]]ում,
[[Միջին Ասիա]]յում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին (Prunus domestica)։
Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև —30°C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50—100 կգ կամ 100—150 g/htu։ Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9—20, օրգանական թթուներ՝ 0, 4—1, 4, ազոտային նյութեր, [[վիտամին]]եր՝ Bi, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։
Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև
մամխին։ Հայաստոնում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռեն-
կլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։
[[Կատեգորիա:Պտղատու ծառեր]]
|