«Միքայել Պողոսյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12), → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (123) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միքայել Պողոսյան''' (ծնվ. [[31 մայիսի]], [[1954]], [[Երևան]]), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, [[ՀՀ վաստակավոր արտիստ]]։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1954 թվականին Երևանում։ [[1971]] թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ [[1979]] թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է [[Երևանի Կամերային թատրոն]]ում, 1978-1992 թվականներին եղել է [[Հայֆիլմ|«Հայֆիլմ» կինոստուդիայի]] դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է [[Համազգային թատրոն]]ում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան - Լոս Անջելես - Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։
 
== Մրցանակներ ==
[[2002]] թվականին [[Մինսկ]]ի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան, [[2004]] թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, [[2005]] թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին ([[Նիդերլանդներ]])՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, [[2012]] թվականին որպես լավագույն դերասան («Երևան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։ Պարգևատրվել է [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] ոսկե մեդալով ([[2009]]), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար ([[2011]])։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երևանի [[Ոսկե ծիրան|«Ոսկե ծիրան» ՄԿՓ]]-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաև [[Բուխարեստ]]ի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։
 
== Ֆիլմացանկ ==
* Խոնարհվիր գալիք օրվան (1979, դեր., ռեժ.՝ Վ. Զաքարյան), (1980, կ/մ, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
* Ձնծաղիկներ և էդելվեյսներ (1982, դեր., ռեժ.՝ Լ. Գրիգորյան),
* [[Վերջին կիրակին]] (1985, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
* Ծովափնյա արձակուրդ (1987, դեր., ռեժ.՝ Հ. Իսկուդարյան, Մ. Փանոսյան),
* Օդապարուկի օրը (1987, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
* Մեզանից երեքը («Խոսք» նովելը, 1988, դեր., ռեժ.՝ Գ. Մելքոնյան),
* Գաղտնի խորհրդականը (1989, դեր., ռեժ.՝ Ա. Այվազյան),
* Քամին ունայնության (1990, դեր., ռեժ.՝ Հ. Խաչատրյան),
* Ձայն բարբառոյ... (1991, դեր., ռեժ.՝ [[Վիգեն Չալդրանյան|Վ. Չալդրանյան]]),
* Ժամկետը՝ յոթ օր (1991, դեր., ռեժ.՝ Ա. Երնջակյան),
* Երևան - Լոս Անջելես (1993, դեր., ռեժ.),
* Պետք է հեռանալ (1993, դեր.),
* Հարսնացուն Ջերմուկից (1997, դեր., ռեժ.՝ Ս. Բաբայան),
* Խաթաբալադա (1997, դեր., ռեժ.՝ Ա. Սահակյան, Վ. Խաչատրյան),
* Մեծապատիվ մուրացկաններ (1998, դեր., ռեժ.՝ [[Տիգրան Լևոնյան|Տ. Լևոնյան]]),
* Երևան բլյուզ (1998, դեր., սց. հեղ., ռեժ.՝ Վ. Խաչատրյան),
* [[Ուրախ ավտոբուս]] (2000, դեր., ռեժ.՝ [[Ալբերտ Մկրտչյան|Ա. Մկրտչյան]]),
* Խենթ հրեշտակը (2001, դեր., ռեժ.՝ Ս. Բաբայան),
* Լռության սիմֆոնիա (2000, ռեժ.՝ Վ. Չալդրանյան),
* Երևան ջան (2002, պրոդ., դեր., ռեժ.՝ Գ. Մաշկարյանի հետ, սց. հեղ.՝ Ա. Ճգնավորյանի, Վ. Ստեփանյանի հետ),
* Մեկ քայլ առաջ դեպի ետ (2003, դեր.),
* Պարան (2007, կ/մ, դեր., ռեժ.՝ Ա. Սևադա, Հայաստան - ԱՄՆ),
* Երեքը և փաթիլը (2007, դեր., ռեժ.՝ Պ. Բարդին, Մ. Մկրտչյան, Ռուսաստան), («Կապյուշոն» նովելը, դեր., 2008, ռեժ.՝ Վ, Խաչատրյան),
* Welcome Papa (2009, դեր., ռեժ.՝ Վ. Խաչատրյան, Հայաստան - ԱՄՆ)
* Տաքսի «Էլի լավ ա» (2008, դեր.),
* Մաեստրո (2009, դեր., ռեժ.՝ Վ. Չալդրանյան),
* Եթե բոլորը... (2012, դեր., պրոդ., սց. հեղ.՝ Թ. Վարժապետյանի հետ, ռեժ.՝ Ն. Բելյաուսկենե),
* Կորած-մոլորածը Հայաստանում (2012, դեր., ռեժ.՝ Գ. Կիրակոսյան),
* Իմ անունն է Վիոլա (2012, դեր., ռեժ.՝ Ռ. Քոչար)։
 
== Արտաքին հղումներ ==