«Նիլ Ֆիլատով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Nil Filatov.jpg|մինի|Նիլ Ֆիլատով, 1900 ական թթ. լուսանկար]]
'''Նիլ Ֆեոդորի Ֆիլատով''' ({{lang-ru|Нил Фёдорович Фила́тов}}; [[հունիսի 2]], [[1847]] - [[փետրվարի 8]], [[1902]]), ռուս մանկաբույժ, [[Ռուսաստան]]ում մանկաբուժության հիմնադիրներից, [[Վլադիմիր Ֆիլատով]]ի հորեղբայրը։
 
Ավարտել է [[Մոսկվա]]յի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1869), աշխատել Մոսկվայի Սոֆիայի (այժմ՝ Ն․ Ֆիլատովի անվան) մանկական հիվանդանոցում։ 1891 թվականից՝ Մոսկվայի համալսարանի մանկական հիվանդությունների 1-ին ինքնուրույն ամբիոնի պրոֆեսոր և ղեկավար։ Ֆիլատովը մանկաբուժության մեջ զարգացրել է կլինիկա-ֆիզիոլոգիական ուղղությունը։ Ապացուցել է ջրծաղիկ հիվանդության ինքնուրույնությունը (1877), նկարագրել քութեշային կարմրախտը, վարակիչ մոնոնուկլեոզը (1885) և այլն։
 
Շատ աշխատանքներ վերաբերում են մանկական նյարդախտաբանությանը։ 1892 թվականին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուսաստանի մանկաբույժների ընկերությունը։