«Կուսանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Սկզբնական շրջանում կուսանոցի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ՝ [[պետություն]]ը։ Հետագայում նվիրատվությունների հաշվին կուսանոցները դարձան խոշոր կալվածատերեր։ Սովորաբար կուսանոցին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր։ [[Մենաստան]]ները հիմնականում համալրում էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն էր։ [[Եկեղեցի]]ն կուսանոցը ծառայեցնում էր [[կրոն]]ը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին։ Միջին դարերում կուսանոցների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում։ Կուսանոցը դարձավ եկեղեցու կցորդ։ Կուսանոցը հաճախ ծառայեցվում էր քաղաքական նպատակների, բռնի կուսանոց էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ՝ թագուհիներ։
 
Կուսանոցին մեծ հարված հասցրին [[Ռեֆորմացիա]]ն և [[Ֆրանսիա]]կան մեծ հեղափոխությունը։ [[Բողոքականություն]]ն ընդհանրապես արգելեց կուսանոցի գոյությունը։ [[Խորհրդային Միություն]]ում և մյուս սոցիալիստական երկրներում, կուսանոցների կալվածքների և գույքի ազգայնացումից հետո, կուսանոցներն աստիճանաբար վերանում են։ [[1972թ.1972]] թ.-ին աշխարհում եղել է 100 հազար [[կաթոլիկ]]ական կուսանոց։
 
==Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կուսանոց» էջից