«Ալեքսանդր Արաքսմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Ալեքսանդր Արաքսմանյան''' (''Ալեքսանդր Արմենի Մանուկյան'', 1911, հունիսի 13 - 1982, մարտի 12) - հայ արձա...
 
No edit summary
Տող 1.
'''Ալեքսանդր Արաքսմանյան''' (''Ալեքսանդր Արմենի Մանուկյան'', [[1911]], [[հունիսի 13]] - [[1982]], [[մարտի 12]]) - հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գ. Սունդուկյանի անվան մրցանակի 1980-ի դափնեկիր («Հինգ րոպորոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։
 
Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից` '''Ար''', անվան միջնամասի '''ա''', '''ք''' և '''ս''' տառերից և ազգանվան առաջին '''ման''' վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես` Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։
 
Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ` [[Գյումրի]]) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Ստ. Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928-ին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։
 
1943-ին փոխադրվել է [[Երևան]]։ Աշխատել է [[Գ. Սունդուկյանի անվան թատրոն]]ում, «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-73-ին եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։
 
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1971) և ժողովուրդների բարեկամության (1981) շքանշաններով։ Մահացել է [[Յալթա]]յում, թաղվել է Երևանում։
 
 
== Ա.Արաքսմանյանի երկերի մատենագրության ==
 
== Ա.Արաքսմանյանի ռուսերեն տպագրված երկերի մատենագրություն ==
 
== Ա.Արաքսմանյանի պիեսների բեմականացումները ==
 
{{DEFAULTSORT:Արաքսմանյան, Ալեքսանդր}}
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Հայ թատերագետներ]]
[[Կատեգորիա:Հայ կինոսցենարիստներ]]
[[Կատեգորիա:1911 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1982 մահեր]]