«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
==Հայաստանի էնդեմիկ կենդանիներ==
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի ([[Դարևսկու վահանագլուխ իժ]], ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, [[Հայկական իժ| Ռադդեի լեռնային իժ]], Դալի [[ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
[[Պատկեր:Darevsky's Viper.jpg|մինի|250px|Դարևսկու վահանագլուխ իժ]]
[[Պատկեր:Armenian viper.jpg|մինի|250px|Հայկական իժ]]
 
Տող 9.
Հայաստանում կան [[անողնաշարավորներ]]ի 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից 23-ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, [[անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ]]ը, կուսածին ժայռային մողեսները, [[անդրկովկասյան մագլցող սահնօձ]]ը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։
 
[[Պատկեր:BennyTrapp Eremias arguta deserti.jpg|250px|Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ]]
 
===Ողնաշարավորներ===
Տող 27.
[[Կաթնասուններ]]ից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունում և Հարավային Հայաստանում ([[Վայոց ձոր]], Զանգեզուր)։ Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունից և պահպանվում է միայն [[Խոսրովի անտառ արգելոց]]ում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), [[Վայոց ձոր]]ի մարզում և [[Զանգեզուր]]ի տարածաշրջանում։
 
[[Պատկեր:Mufflon-03.jpg|thumb|250px| Մուֆլոն]]
 
====Ձկներ====