«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Բնաշխարհիկ կենդանիներ''', '''էնդեմիկներ''' ({{lang-he|endemos}} տեղական), [[աշխարհագրություն|աշխարհագրական]] ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված [[կենդանիներ]]։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր [[լեռներ]]ով, [[ջրավազաններ]]ով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է [[Հայկական լեռնաշխարհ]]ը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև [[Հայաստան]]ում։
 
==Հայաստանի էնդեմիկ կենդանիներ==
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի (Ղարևսկու[[Դարևսկու վահանագլուխ իժ]], ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի {(անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի [[Հայկական իժ| Ռադդեի լեռնային իժ]], Դալի [[ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
[[Պատկեր:Darevsky's Viper.jpg|մինի|Դարևսկու վահանագլուխ իժ]]
[[Պատկեր:Armenian viper.jpg|մինի|250px|Հայկական իժ]]
 
===Անողնաշարավորներ===
Հայաստանում կան [[անողնաշարավորներ]]ի 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից 23-ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, [[անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ]]ը, կուսածին ժայռային մողեսները, [[անդրկովկասյան մագլցող սահնօձ]]ը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։
 
23ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։
[[Պատկեր:BennyTrapp Eremias arguta deserti.jpg|Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ]]
 
===Ողնաշարավորներ===
Հայաստանի Հանրապետության կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ կենդանիներ են 7-ը՝ հայկական [[մուֆլոն]]ը, [[Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ|անդրկովկասյան կուրամկնիկը,]] Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը։
 
====Սողուններ====
Սողուններից սպիտակափոր մողեսը հանդիպում է [[Սևան]]ի ավազանում, [[Կոտայքի մարզ|Կոտայք]]ի և [[Շիրակի մարզ|Շիրակի]] մարզերում, հայկական ժայռային մողեսը՝Հայաստանիմողեսը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում։
 
Հայաստանում արձանագրված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ (օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները և այլն), որոնք բազմանում են կուսածնությամբ և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկներ են։
 
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկի ենթատեսակը (կազմված մոտ 100 առանձնյակից) պահպանվել է Սևանի ավազանի Նորատուս գյուղի մերձակայքում։ [[Դարևսկու վահանագլուխ իժ]]ը հանդիպում է Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում՝ 2000-3000 մ բարձրներումբարձրություններում, [[հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ]]ը՝ Հայկական լեռնաշխարհում, նաև Փոքր Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին։
 
====Թռչուններ====
Թռչուններից հայկական որորը տարածված է [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ավազանում և [[Արաքս]], [[Հրազդան]] ու [[Ախուրյան]] գետերի երկայնքով։ Զգալի տարածում ունեն կովկասյան [[մայրեհավ]]ը, [[սևավիզքարաթռչնակ]]ը, [[կասպիական ուլար]]ը և այլն։
 
====Կաթնասուններ====
[[Կաթնասուններ]]ից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունում և Հարավային Հայաստանում ([[Վայոց ձոր]], Զանգեզուր)։ Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունից և պահպանվում է միայն [[Խոսրովի անտառ արգելոց]]ում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), [[Վայոց ձոր]]ի մարզում և [[Զանգեզուր]]ի տարածաշրջանում։
 
[[Պատկեր:Mufflon-03.jpg|thumb|250px]]
 
====Ձկներ====
Հայաստանի ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի [[իշխան]]ը (որը Սևանա լճում ներկայացված է 4 ենթատեսակներով՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը։
Անանուն մասնակից