«Կացուշիքա Հոքուսայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
 
== Կենսագրություն ==
=== Կյանքի արշալույսը ===
 
Հոքուսայի ծննդյան ստույգ օրը հայտնի չէ, բայց սովորաբար ընդունում են, որ նկարիչը ծնվել է Հորեքի ժամանակաշրջանի 10-րդ տարվա 9-րդ մասի 23-րդ օրը, որը համապատասխանում է 1760 թվականի հոկտեմբերի 31-ին: Ծննդավայրը Էդոն էր` Ճապոնիայի նախկին մայրաղաքը: Մանկական անունը Տոկիտարո է: Ասվում է, որ հայրը շոգունի համար հայելիներ պատրաստող Նաքաջիմա Իսեն է: Հոքուսայի երբևէ չի հավակնել հոր ժառանգորդը լինելուն, այնպես որ բացառված չէ, որ մայրը հարճ էր:
 
Տող 35 ⟶ 37՝
Հոքուսայը նաև զարգացրել է իր աշխատանքների թեման, հեռու գնաց ավանդական պոռնիկներից ու դերասաններից, նրանց փոխարեն ընտրելով բնությունն ու տարբեր խավերի մարդկանց կենցաղը: Այս փոփոխությունը բեկումնային եղավ ուքիյո-է-ի զարգացման մեջ ու Հոքուսայի կարիերայում: 1790 թվականի «Րյոգոքու կամրջի հրավառությունը» վերաբերում է Հոքուսայի կայքնի այս ժամանակաշրջանի:
 
=== Կարիերան ===
Հոքուսայի կյանքի հաջորդ ժամանակաշրջանը առանձնացվում է «Տավարայա Սորի» մականվամբ` սրանք այն տարիներն են, երբ նկարչին ասոցացնում են Տավարայա դպրոցի հետ: Այս ընթացքում Հոքուսայը ստեղծեց շատ վրձնով արված նկարներ` սուրիմոնո ու նկարազարդումներ քյոքա էհոնների(հումորային պոեմներ) համար: 1798 թվականին Հոքուսայը սկսեց գործել որպես ինքնուրույն նկարիչ, իրեն ազատ զգալով դպրոցների կանոններից ու սահմանափակումներից, ընտրելով իրեն Հոքուսայ Տոմիսա անունը:
 
Տող 44 ⟶ 46՝
[[Իէնարի Տոկուգավա|Շոգուն Իէնարին]] հրավիրել էր Հոքուսային Շոգունատի դատարան` մրցելու ավանդական ոճի նկարչի հետ: Հոքուսայը շոգունի աչքի առաջ թղթի վրա կապույտ ֆոն, հետո վրայից վառ կարմիր ոտքերով ճուտիկ նկարեց: Ներկայացնելով իր աշխատանքը որպես Տեցուրա գետում «նավարկող» թխկենու կարմիր տերևները պատկերող բնապատկեր, Հոքուսայը հաղթում է:
 
1807 թվականին Հոքուսայը համագործակցում է սիրված գրող [[Տաքիձավա Բաքին]]ի հետ, նկարազարդումների շարք պատրաստելով նրա գրքերի համար: Բայց չորրորդ գրքի վրա աշխատելիս նրանց հայացքների տարբերությունը ակնհայտ է դառնում, ու համագործակցությունը ավարտվում է: Երկընտրանքի առաջ կանգնելով, հրատարակիչը նախընտրում է շարունակել աշխատել Հոքուսայի հետ, քանի որ այդ ժամանակաշրջանում նկարազարդողները շատ ենէին կարևորվում:
 
1811 թվականին, 51 տարեկանում, Հոքուսայը անվանափոխվեց Տայտո, ու նրա ստեղծագործական կայնքում նոր փուլ սկսվեց. նա ստեղծեց Հոքուսայ Մանգան ու տարբեր էտեհոններ: Էտեհոնը Ճապոնիա է ներմուծվել 1812 թվականին ու ոչպես կանոն գումար վաստակելու կամ աշակերտներ հավաքելու միջոց էր:
 
Հոքուսայի առաջին էսքիզների ու ծաղրանկանրենի հավաքածուն` առաջին մանգա-գիրքը, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից համանուն կոմիքս-արվեստի վրա, տպագրվել է 1814 թվականին: Հաջորդ 12 հատորների տպագրվեցին հետագա 6 տարիներին, ու ներառում էին նաև կենդանիների, աստվածների ու սովորական մարդկանց պատկերներ: Նրանք հումորային երանգ ունեին ու այդ ժամանակներում շատ տարածվծա էին:
 
1817 թվականին, հոկտեմբերի 5-ին Հոնգան-ջի Նագոյա Բեցուինում Հոքուսայը ստեղծեց «Մեծն Դարուման» նկարը` 18x10.8 մետր ճափումներով, որը, ասվում է, ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց: ՈՒ չնայած օրիգնալը ոչնչացվել է 1945 թվականին, խահպանվել են գովազդային թռուցիկները ու այժմ պահվում են Նագոյաի թանգարանում:
 
1820 թվականին Հոքուսայը ևս մեկ անգամ է փոխում անունը, դառնալով Իիցու: Այս փոփխությունը նույնպես նոր ժամանակշրջանի սկիզբ է խորհրդանշում. ժամանակաշրջանի, երբ նկարիչը ապահովեց իր ճանաչումը ամբողջ Ճապոնիայում: Բայց, քանի որ Հոքուսայի կայնքի ընթացքում երկիրը մեկուսացված էր աշխարհից, համաշխարհային ճանաչում նկարիչը ստացավ միայն մահվանից հետո: Հենց 1820-ականներին Հոքուսայը հասավ իր կարիերային գագաթնակետին: Նրա ամենահայտնի շարքը` «Ֆուջի սարի 36 տեսարանը», ինչպես նաև «Ճանապարհորդություն պրովինցիաների ջրվեժներով» ու «Հայտնի կամուրջների անսովոր տեսարանները», վերաբերում են այս ժամանակշրջանին: Առաջին շարքն այնքան սիրվեց, որ Հոքուսայը նրան ևս 10 փորագրություն ավելացրեց:
 
Այս տարիներին նկարիչը սկսեց նաև շատ մանրամասն, ընգծված դետալներով ծաղիկներ ու թռչուններ նկարել, որոնցից առանձնացվում են «Կակաչներն» ու «Ճուտիկների երամը»:
=== Կյանքի մայրամուտը ===
1834 թվականին սկսված հաջորդ շրջանը Հոքուսայը ստեղծագործում է «Գաքյո Րոջին Մանջի(Արվեստից Խենթացած Ծերունի)» կեղծանվամբ: Այս ժամանակ ստեղծվեց «Ֆուջի սարի 100 տեսարանը», որը նույնպես նշանակալից բնապատկերների շարք է:
 
Նրան Հոքուսայը այս հավելումն է գրել.
{{քաղվածք|Վեց տարեկանից սկսել եմ կյանքը պատկերել: Ես նկարիչ դարձա ու 50 տարեկանից հեղինակություն վաստակած որոշ գործեր ստեղծել եմ, բայց նախկինում արածս ոչ մի բան ուշադրության արժանի չէ: 73 տարեկանում ես սկսեցի հասկանալ, ոնց են ախում ու մեծանում թռչուններն ու կենդանիները, միջատներն, ձկներն ու բույսերը: Եթե շարունակեմ, 86 տարեկանում շատ ավելի լավ կհասկանամ նրանց, իսկ 90 տարեկանում կներթափանցեմ նրանց հոգու մեջ: 100-ում ես գրեթե աստվածային գիտակցության կհասնեմ, իսկ 130-ում, 140-ում կամ ավելի ուշ կհասնեմ այն մակարդակին, երբ ցանկացած նկարածս էակ կենդանի կլինի: Մայիսյան երկինք, նվիրիր ինձ երկար կյանք: Հնարավորություն տուր ապացուցելու, որ չեմ ստում:|}}
 
1839 թվականին Հոքուսայը արվեստանոցը վառվեց հրդեհից, իսկ աշխատանքների մեծամասնությունը` ոչնչացավ: Այդ ժամանակ երիտասարդ նկարիչ Անդո Հիրոսիգեն ավելի ու ավելի հայտնի էր դառնում, խամրեցնելով Հոքուսայի փառքը: Բայց նկարիչը երբեք չէր հուսահատվում ու շարունակում էր նկարել: «Գետի բադերը» շարքը նա ավարտեց 87 տարեկան հասակում, 1847 թվականին:
 
Ասվում է, որ մահվան մահճում Հոքուսայը բացականչել է. «Եթե ինձ ևս մի 10 տարի տրված լիներ... Գոնե մի 5 տարի... Ես իսկական նկարիչ կդառնայի:»
 
Հոքուսայը մահացավ Քայեյ ժամանակաշրջանի 2-րդ տարվա 4 ամսվա 18-րդ օրը(1849 թվականի մայիսի 10-ին) ու թաղվեց Սեյքյո-ջի-ում, Տոկիոյում:
 
== Ստեղծագործություններ ==
=== Շունգա ===
Հոքուսայը ստեղծագործել է նաև էրոտիկ ժանրում` շունգա: Շունգան տերմին է, որով բնորոշում են էրոտիկ կերխարվեստը: Շունգայի ստեղծագործությունների մեծամասնությունները ուքիյո-է ոճի փորագրություններ են: Տերմինի գրական թարգմանությունը «գարնան նկարներն» է: Շունգաները ընդունված հարսանեկան նվերներ էին: Հնարավոր է նաև, որ շունգաները յուրահատուկ դասագրքեր էին հարուստ ընտանիքների երեխաների համար:
 
Շունգան սիրված է բոլոր խավերի կանանց ու տղամարդկանց կողմից: Տարատեսակ սնահավատություններն ու ավանդույթները շունգային լայն կիրառություն են տալիս. սամուրայները հավատում էին, որ շունգաները նրանց պաշտպանում են մահից, հասարակա մարդիկ կախում էին շունգա ոճի նկարներ տան կամ պահեստի պատից` հրդեհից պաշտպանվելու համար: Այստեղից կարող ենք հետևության անել, որ սամուրայները, առևտրականներն ու տան տնտեսուհիները արագորեն սպառում էին շունգա ոճի պատկերները: Նրանք, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ մեկուսացված էին հակառակ սեռի ներկայացուցիչներից: Սամուրայներն ամիսներով ապրում էին զորանոցներում, [[սանքին-քոտայ]] համակարգի ներմուծման արդյունքում ամուսնական զույգերն առանձին էին ապրում, իսկ առևտրականները գործի բերումով երկար ժամանակ էին անցկացնում տարբեր քաղաքներում:
=== Աշխատանքն ու ազդեցությունը ===
Հոքուսայը երկար կայքն է ունեցել, բայց կարևոր աշխատանքների մեծ մասը հրատարակել է, երբ արդեն 60-անց էր: Ուքիյո-է ոճում, ինչպես րադեն մի քանի անգամ նշվել է, «Ֆուջի սարի 36 տեսարան» շարքն է: Այն բաղկացած է 46 նկարից, որոնցից 10-ը ավելացվել են հրատարկությունից հետո: Հոքուսայի վրձնին է պատկանում նաև «Ֆուջի սարի 100 տեսարան» շարքը, որը համարվում է ժանրի` բնապատկերների հավաքածուի, գլուխգործոց: Նկարչի ուքիո-է ոճը պոռնիկների ու դերասանների բնապատկերներից աճել է մինչև բնապատկերներ, բույսեր ու կենդանիներ:
 
Հոքուսայ բառը նշանակում է «հյուսիսային սենյակ»` Հոքուշինսայի(北辰際) հապավումն է: Հոքուսայը Բուդդայականության Նիչիրեն ուղղության հետևորդ էր ու հավատում էր, որ Հյուսիսային Աստղը Մյոքեն (妙見菩薩) աստվածության մարմանցումն է:
 
Ֆուջի սարը ավանդաբար ասոցացվում է հավերժական կյանքի հետ: Այս հավատալիքը, հավանաբար, գալիս է եղեգ կտրողի մասին հեքիաթից, որտեղ մի աստվածուհի լեռնագագաթից կյանքի էլեքսիր է քամում: Հենրի Սմիթը դա այսպես է մեկնաբանում. «Կյանքի վաղ ժամանակաշրջանում, Ֆուջի սարը դիտվում էր որպես անմահության աղբյուր. ավանդույթ, որին Հոքուսայը հավատում էր»:
 
Հոքւոսայի ամենածավալուն աշխատանքը 15-հատորանի մանգաների հավաքածուն է: Գիրք, որ ներառում է մոտավորապես 4.000 էսքիզ ու հրատարակվել է 1814 թվականին: Սրանք սխալմամբ համարվում են ժամանակակից մանգայի նախադեպեր. Հոքուսայի աշխատանքները մարդկանք, կենդանիների, առարկաների պատկերներ են, ոչ սյուժետային կոմիքսներ:
=== Ազդեցությունը ===
Հոքուսայը, ինչպես ճապոնական մշակույթն առհասարակ, լուրջ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի եվրոպական արվեստի վրա` առ-նուվո ու ֆրնասիական իմպրեսիոնիզմ: Առ-նուվոյի համար հատկանշական լարված ու խուճուճ գծերում լավ նկատելի է Հոքուսային բնորոշ ոճը:
 
Նկարչի կերխարվեստը նկատելի է նաև Կլոդ Մոնեյի ու Պիեռ Օգյուստ Ռենուարի աշխատանքներում:
 
Հոքուսայի պատվին է անվանվել Մերկուրիի խառնարաններից մեկը:
 
=== Ընտրյալ աշխատանքների ցանկը ===
Ստորև ներկայացված են Հոքուսայի ընտրյալ աշխատանքները ժամանակագրական հաջորդականությամբ: Ընդգրկված նկարներից յուրաքանչյուրն օգտագործվել է Հոքուսայի կենսագիրների կողմից որպես նկարազարդում կամ Հոքուսայի լավագույն աշխատանքներից է, կամ էլ ներկայացնում է նրա արվեստի ու ոճի զարգացումը:
 
* Տիկինն ու նրա ծառաները, 1779 թվական, նկար մետաքսի վրա
* Ասաքուսա տաճարը, Էդո, 1780 թվական, փայտե փորագրություն
* Չոջիա տան չորս պոռնիկները, 1782 թվական, փայտե փորագրություն
* Դանջուրո(դերասան), 1784 թվական, փայտե փորագրություն
* Չինացի տղաները ներկայացման ժամանակ, 1789 թվական, այտե փորագրություն
* Չուսինգուրայի հարձակումը Մորանոայի դղյակին, 1789-1806 թվականներ, փայտե փորագրություն
* Ամանորյա նվերներով ուղևորներով նավը, 1800 թվական, սուրիմոնո
* Շին-Յանգի կամրջի ցնցուղը Սումիդա գետի երկու ափերին, 1803 թվական, փայտե փորագրություններով գիրք-ուղեցույց
* Պարզ նկարչության արագ ուղեցույց, 1812 թվական, նկարազարդված գիրք-ուղեցույց
* Հոքուսայ Մանգա, 1814-1824 թվականներ, 15 հատոր
* Ֆուջի սարի 36 տեսարանը, 1823-1829 թվականներ, փայտե փորագրությունների շարք
* Երեք տիպի նկարներ, 1816 թվական, նկարազարդված գիրք-ուղեցույց
* Ձկնորսի կնոջ երազանքները, 1820 թվական, հանրահայտ էրոտիկ փայտե փորագրություն
* Փոքր ծաղիկ, Մեծ ծաղիկ, 1830 թվական, փայտե փորագրությունների շարքեր
* Իմաստության Օվկիանոսը, 1833 թվական, փայտե փորագրությունների շարք
* Ֆուջի սարի 100 տեսարան, 1834 թվական
* Զինվորի գիրքը, 1836 թվական փայտե փորագրությունների շարք
* Ինքնանկար, 1839 թվական, նկար
* Ուիլլոուն ու երիտասարդ Ագռավները, 1842 թվական, նկար մետաքսի վրա
* Փայտ հավաքողը, 1849 թվական, նկար մետաքսի վրա
 
<gallery>
Պատկեր:Hokusai-fuji7.png|Հարավային քամի. Պարզ օր (Կարմիր Ֆուջի), 1823—1831
Պատկեր:The Great Wave off Kanagawa.jpg|Մեծ ալիք Քանագավայում, 1823—1831
Պատկեր:Flickr - dalbera - Paravent d'Okusai (musée Guimet).jpg|Երեք կանայք
</gallery>
 
{{Վիքիպահեստ երկար|Katsushika Hokusai|ՀոկուսայիՀոքուսայ}}
 
[[Կատեգորիա:1760 ծնունդներ]][[Կատեգորիա:1849 մահեր]][[Կատեգորիա:Մայիսի 10 մահեր]][[Կատեգորիա:Ճապոնացի նկարիչներ]][[Կատեգորիա:Տոկիո քաղաքում ծնվածներ]][[Կատեգորիա:Տոկիո քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:1760 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1849 մահեր]]
[[Կատեգորիա:Մայիսի 10 մահեր]]
[[Կատեգորիա:Ճապոնացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Տոկիո քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Տոկիո քաղաքում մահացածներ]]
 
{{Link FA|ca}}