«Բութան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Բութան''', Բութանի Թագավորություն Բութանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև: Երկրի տարածքում են Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով: Կլիման խոնավ մերձարևադարձային է: Կան անտառներ, 4000 մ-ից բարձր լեռնային մարգագետիններ են:
'''Բութան''', պետություն [[Ասիա]]յում։ Մայրաքաղաքը Թհիմփհուն է։
 
Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը XVI դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր: Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա: Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո` 1947 թ-ին, ազատագրվել է նաև Բութանը: Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են:
 
Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը:
 
Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի: Զբաղվում են անասնապահությամբ:
Արդյունահանում են երկաթ, ածուխ: Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ:
Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը:
 
== Բութանի մասին նկարներ և լուսանկարներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բութան» էջից