«Առանձնյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Առանձնյակ''' (անհատ), կյանքի դրսևորման անբաժանելի միավորը: Առանձնյակի ամենաէական հատկանիշը նր...»:
(Տարբերություն չկա)

13:11, 8 փետրվարի 2014-ի տարբերակ

Առանձնյակ (անհատ), կյանքի դրսևորման անբաժանելի միավորը: Առանձնյակի ամենաէական հատկանիշը նրա բաղկացուցիչ մասերի խիստ փոխկապվածությունն է: Առանց «անհատականության» կորստի հնարավոր չէ առանձնյակը բաժանել մասերի: «Առանձնյակ» հասկացությունն ամբողջությամբ կիրառելի է միայն բարձրակարգ ոչ գաղութային օրգանիզմների նկատմամբ: Գաղութային, վեգետատիվ բազմացող և համակեցության օրգանիզմների համար «առանձնյակ» հասկացությունը հարաբերական է: էվոլյուցիոն տեսակետից առանձնյակը ձևաբանաֆիզիոլոգիական միավոր է՝ առաջացած 1 զիգոտից կամ գամետից, 1 սպորից կամ բողբոջից (վեգետատիվ բազմացման ժամանակ)՝ անհատականորեն ենթակա լինելով տարրական էվոլյուցիոն գործոնների ազդեցությանը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։