«Գաճաճ փոքրաչղջիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գաճաճ փոքրաչղջիկ''' ({{lang-lat|Pipistrellus pygmaeus}}), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կ...»:
(Տարբերություն չկա)

11:15, 7 փետրվարի 2014-ի տարբերակ

Գաճաճ փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus pygmaeus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ ՀՀ ֆաունայում, որպես ինքնուրույն տեսակ, նկարագրվել է 2002-ին։ Նախկինում համարվել են փոքրաչղջիկների ցեղի երիտասարդ առանձնյակներ։ Հանդիպում է բոլոր բնական և մարդածին տարածքներում։ Փոքրաչղջիկներից ամենավտքրն է։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 30 մմ է, պոչինը և նախաբազկինը՝ մոտ 23 մմ։ Գունավորումը մուգ շագանակագույն է կամ սև։ Ակտիվ է վաղ մթնշաղին և լուսադեմին։ Լուսավոր ժամերին թաքնըվում է ապաստարաններում՝ փչակներում, ծառերի կեղևի տակ, ժայռաճեղքերում, տանիքների տակ, նկուղներում և այլն։

Բազմացում և զարգացում

Բազմանում է հունիսի կեսերին, ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ, որը 1012 օր կառչում է մոր կրծքին և չի լքում ծնողին թռիչքի (որսի) ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։