«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

չ (Դատարկություն տեղափոխեց էջը «Բնաշխարիկ կենդանիներ»-ից «Էնդեմիկ կենդանիներ»)
==Հայաստանի էնդեմիկ կենդանիներ==
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի (Ղարևսկու վահանագլուխ իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի {անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի [[լեռնային իժ]], Դալի [[ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
===Անողնաշարավորներ===
===ԱՆողնաշարավորներ===
Հայաստանում կան [[անողնաշարավորներ]]ի 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից
23ը բնաշխարհիկ են նաև Հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենդանական աշխարհի համար։ Ընդ որում՝ կովկասյան բնաշխարհիկ կենդանիների զգալի մասը ներկայումս հասել է անհետացման սահմանագծին, օրինակ՝ փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, անդրկովկասյան մագլցող սահնօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, Չեռնովի մերկաչքը և այլն։
 
===Ողնաշարավորներ===
Հայաստանի Հանրապետության կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ կենդանիներ են 7-ը՝ հայկական [[մուֆլոն]]ը, անդրկովկասյան կուրամկնիկը, Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը։
101 930

edits