«Կրծողներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{taxobox
[[File:Gnagarnas tandsystem, Nordisk familjebok.png|thumb|Կրծողների գանգը]]
| name = Կրծողներ
| image file = File:Marmot-edit1.jpg
| image descr =
| regnum = Կենդանիներ
| phylum = [[Քորդավորներ]]
| classis = [[Կաթնասուններ]]
| ordo = '''Կրծողներ'''
| latin = Rodentia
| author=[[Bowdich]], [[1821]]
| wikispecies = Rodentia
| commons = Category:Rodentia
| itis = 180130
| ncbi = 9989
}}[[File:Gnagarnas tandsystem, Nordisk familjebok.png|thumb|Կրծողների գանգը]]
'''Կրծողներ''', կաթնասունների դասի ամենամեծ կարգը:Ընդգրկում է [[կաթնասուն]]ների 1/3-ը:Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 5սմ-125սմ) [[կենդանի]]ներ են: [[Գլխուղեղ]]ի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով: Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն: Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում: ժանիքներ չունեն: Տարածված են բոլոր [[աշխարհ]]ամասերում: Հայտնի է ժամանակակից 30 ընտանիք, 400 սեռ, մոտ 2 հզար տեսակ, ՄՍՀՄ-ում՝ 11 ընտանիք, 50 սեռ, 130-ից ավելի տեսակ, ՀՍՍՀ-ում՝ 26 տեսակ: Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք են վարում, փորում են խոր և բարդ բներ: Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ: Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ Կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին: Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ: Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ: Առանձին տեսակներ ([[սկյուռ]], մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի: Մեծ մասը վնասատուներ են, փչացնում են գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն: Որոշ տեսակներ ([[արջամուկ]], գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) [[մարդ]]ու և ընտանի կենդանիների սուր վարակիչ ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ):
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրծողներ» էջից