«Յանիս Պլուտարխոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 24.
Ծնվել է [[Բիոթիա]]յի [[Մավրոգիա]] անվամբ փոքրիկ գյուղում՝ <ref name="MusicCyBio">{{cite web|url=http://www.music.net.cy/easyconsole.cfm/page/artist_viewer/artist_id/377|title=Γιάννης Πλούταρχος Βιογραφικό|publisher=Music.net.cy|language=[[Greek language|Greek]]|accessdate=8 February 2011}}</ref> աղքատ ընտանիքում, որտեղ դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում։ <ref name="MusicCyBio" /> Առաջին անգամ երգել սկսել է 6 տարեկան հասակում, իսկ լրջորեն երաժշտությամբ սկսել է զբաղվել պատանի ժամանակ։ Նրա վրա մեծապես ազդել են բյուզանդական և ժողովրդական երաժշտական ավանդույթները։ <ref name="MusicCyBio" /> 16 տարեկան հասակում Յանիսը տեղափոխվում է [[Աթենք]]՝ երգիչ դառնալու իր երազանքն իրականացնելու համար։ <ref name="officialbioheaven">{{cite web|url=http://www.heavenmusic.gr/indeանգամ.php?option=com_muscol&view=artist&layout=detailed&id=59&Itemid=3&show=more|title=ΠΛΟΥΤΑΡΧΟΣ ΓΙΑΝΝΗΣ – Bio|publisher=[[Heaven Music]]|language=[[Greek language|Greek]]|accessdate=7 February 2011}}</ref> Ընտանիքին ասում է, որ գնում է վարսահարդարում սովորելու։ <ref name="MusicCyBio" />
 
Սակայն, Աթենքում աշխատելով որպես վարսահարդար, չի դադարում զբաղվել երաժշտությամբ, ելույթ է ունենում տարբեր ակումբներում։ Նրա առաջին «համերգը» տեղի է ունենում Կորիդալոս ակումբում։ <ref name="MusicCyBio" /> Հիասթափվելով շոու բիզնեսում տիրող իրավիճակից՝ երկու անգամ լքում է բեմը և այլ միջոցներ գտնում՝ գոյատևելու համար։ <ref name="officialbioheaven" /> Սակայն երաժշտության հանդեպ սերը նրան կրկին վերադարձնում է շոու բիզնես, և նրա առաջին կատարումից ուղիղ 2 տարի հետո սկսում է ելույթ ունենալ Ռոդոլֆո ակումբում, այնուհետև ավելի լայն ճանաչում ունեցող ակումբներում՝ Ներաիդա, Ֆանտասիա և Թոնել, որտեղ նա սկսում է համագործակցել հայտնի ժողովրդական երգիչներ Յանիս Պուլոպուլոսի, Ռիտա Սակելարիուի, Թեմիս Ադամանտիդիսի, ինչպես նաև այլ երիտասարդ կատարողների՝ Ստելիոս Ռոկոսի և [[Յորղո Մազոնակիս]]ի հետ։ <ref name="MusicCyBio" /> Այդ ժամանակ Պլուտարխոսը ծանոթանում է Դիմիտրիս Կարդաձիսի և Իլիաս Ֆիլիպուի հետ, ովքեր հավատում են նրա տաղանդին և ծանոթացնում Յանիսի առաջին պրոդյուսերի՝ Յորղո Մակրակիսի հետ, ով էլ ընտրում է նրա համար «Պլուտարխոս» բեմական անունը։ <ref name="MusicCyBio" />
 
Առաջին ալբոմը թողարկել է [[1998]] թվականին։ 2 տարի անց դուրս է գալիս նոր ալբոմ, որը Յանիսին հայտնի է դարձնում։ [[2005]] թվականին Պլուտարխոսը համաշխարհային շրջագայությամբ հանդես է գալիս [[Տորոնտո]]յում, [[Ատլանտիկ Սիթի]]ում, [[Բոստոն]]ում, [[Նյու Յորք]]ում, [[Չիկագո]]յում, [[Մելբուրն]]ում, [[Սիդնեյ]]ում, [[Յոհանեսբուրգ]]ում և [[Նիկոսիա]]յում։