Հայաստան համահայկական հիմնադրամն Արգենտինայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ իրականացրել է ենթակառուցվածքների կառուցման եւ վերակառուցման չորս ծրագիր. 2009 թ.-ին գազաֆիկացրել է Դիտավան համայնքը եւ վերակառուցել գյուղապետարանը<ref>[http://armenpress.am/arm/print/465038/ Գազաֆիկացում եւ գյուղապետարան Դիտավանում]</ref>, 2010թ.-ին կառուցել է խմելու ջրի համակարգ<ref>[http://armenpress.am/arm/print/613533/ Ջրամատակարարում Դիտավանում]</ref>, իսկ 2013թ.-ին կառուցել է դպրոց<ref>[http://armenpress.am/arm/news/715770/ Նորակառույց դպրոց Դիտավանում]</ref>: