«Բուրբոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 53 interwiki links, now provided by Wikidata on d:q58389 (translate me)
վիքիֆիկացում, նյութերի ավելացում, փաստերի ավելացում
Տող 2.
'''Բուրբոնները''' [[ֆրանսիա]]կան թագավորական տուն է, որը գահընկեց արվեց [[1792]] թ.-ին [[Ֆրանսիական Մեծ Հեղափոխության|Ֆրանսիական Մեծ Հեղափոխություն]] կողմից, այնուհետև, [[1814]] թ.-ին օտարեկրյա զորքերի օգնությամբ նորից գահ բարձրացավ [[Ֆրանսիա]]յում և ապա երկրից վերջնականապես դուրս վռնդվեց [[1830]] թ.-ին հուլիսյան հեղափոխության կողմից։
 
Բուրբոնները ազնվական տուն էին դեռևս [[կապետինգներ]]ի շրջանում՝ առնվազն [[13-րդ դար]]ի սկզբներից․ այդ ժամանակ բուրբոնների կալվածքները կառավարում էր իշխանը կամ [[ֆեոդալ]]ը (''Seigneur de Bourbon''), որը Ֆրանսիայի թագավորի [[վասալ]]ն էր: «Բուրբոնների տուն» ("Maison de Bourbon") հասկացությունը կարող էր օգտագործվել և՛ առաջին ճյուղի՝ Բուրբոն-Դամպիերի տան, և՛ երկրորդ ճյուղի վերաբերյալ, որին պատկանում էին կալվածքները։
 
[[1268]] թվականին [[Կլերմոն]]ի դուքս Ռոբերտը՝ Ֆրանսիայի թագավոր [[Լյուդովիկոսի IX]]-ի վեցերորդ որդին, ամուսնացավ բուրբոնների տան ժառան [[Բեատրիս Բուրբոնացի|Բեատրիս Բուրբոնացու]] հետ: [[1327]] թվականին նրանց որդի Լյուդովիկոսը դարձավ Բուրբոնների դուքս: Նրա հաջորդը` [[Չարլզ դը Բուրբոն]]ը, Ֆրանսիայի զորքերի գլխավոր հրամանատարը ([[կոնս­տեբլ]]ը) Բուրբոնյան արական ճյուղի վերջին ներկայացուցիչն էր․ նա մահացավ 1527 թվականին: Քանի որ նա որոշել էր վտարանդի լինել և կռվել [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական Կայսրության]] կայսր [[Չարլզ V]]-ի դրոշի ներքո, նրա տիտղոսը կասեցվեց հետմահու։
 
Պահպանվեց բուրբոնների տան մեկ այլ ճյուղ՝ [[Վենդոմի դքսություն|Վենդոմի դքսության]] տոհմը: Վենդոմյան ճյուղի ներկայացուցիչները [[1555]] թվականին դարձան [[Պիրենեյան լեռներ]]ի հյուսիսային մասում գտնվող [[Նավարե թագավորություն|Նավարե թագավորության]], այնուհետև՝ Ֆրանսիայի միապետեր, երբ Նավարեի թագավոր Հենրի III-ը դարձավ [[Հենրի IV (Ֆրանսիայի թագավոր)|Ֆրիանսիայի թագավոր Հենրի IV]]: Հետագա շրջանում այս հարստության ներկայացուցիչները պարզապես անվանվում էին բուրբոններ՝ մինչև կրտսեր-իշխանական ճյուղի ի հայտ գալը:
{{stub}}