'''Կոնստանդին''', (ծննդյան թվականն անհայտ է- 1329 թվականին, Կիլիկյան [[Հայաստան]]ի բանակի գունդստաբլ (սպարապետ) 1320 թվականից։ Անչափահաս [[Լևոն ևԵ]] թագավորի խնամակալ (թագավորահայր) և Կոռիկոս բերդի տեր [[Օշին]] պայլի եղբայրը, [[Հեթում պատմիչ|Հեթում Պատմիչի]] Պաամիչի որդին։ Համախմբելով հայրենասեր ուժերը՝ Կոնստանդինն ճնշեց ունիթորների ընդվզումները,հաջողությամբ ետ մղեց [[Եգիպտոս]]ի սուլթանության հարձակումները և ապահովեց երկրի պաշտպանությունը։Սակայնպաշտպանությունը։ Սակայն լատինամոլ Լևոն Ե, չափահաս դառնալով, ասպարեզից հեռացրեց իր քաղաքականությանն ընդդիմացող Կոնստանդինին, Օշին պայլին և Ալիծ թագուհուն։ Նրանք սպանվեցին արքունի բերդեր յուրացնելու մեղադրանքով։ Կոնստանդինի անունով հասել է 1325 թվականին գրված եղանակավոր երգոց ժամագիրք, որը կոչվում է Կցրդոց։