«Կոտայքի սարավանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (15) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կոտայքի Սարավանդ''', սարավանդ, գտնվում է [[Հայաստան]]ում՝ [[Աբովյան]]ի շրջակայքում։
 
== Աշխարհագրական դիրք ==
Տարածվում է [[Հրազդան (գետ)|Հրազդան գետի]] միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև [[Գեղամա լեռներ]]ի արևմտյան ստորոտը։ Հյուսիսից սահմանափակում է Գութանասարը[[Գութանասար]]ը, հյուսիս-արևելքից՝ [[Հատիս (լեռ)|Հատիս]] լեռնազանգվածը։ Հարավ-արևմուտքոում աստիճանաբար ցածրանալով ձուլվում է [[Արարատյան դաշտ]]ին, արևելքոում առաջացնում է Ավանի գոգավորությունը, ապա՝ [[Գետառ]] և [[Ջրվեժ (գետ)|Ջրվեժ]] գետերի ջրբաժանը։
 
== Ծագումն ու բնութագրեր ==
Կազմված է վերին պլիոցենի և պլեյստոցենի [[լավա]]ներից, լճային նստվածքներից և ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ գոյացումներից։ Ունի դեպի արմևմուտքարևմուտք և հարավ-արևմուտք ընդհանուր թեքություն, 1200—1500 մ բարձրություն, թույլ մասնատված, լավային ալիքավոր մակերևույթ։ Տեղ-տեղ բարձրանում են 50—6050-60 մ հարաբերական բարձրությամբ մնացորդային բլրակներ ու խարամային կոներ։ Զգալի տարածում ունեն քարակարկառները։ Հյուսիս-արևելքում, [[Գեղամա լեռներ]]ի լավաների տարբեր ծածկույթների կարերից բխում են Քառասունակն աղբյուրները։ Կոտայքի սարավանդի հիմքում (Ավանի գոգավորության սահմաններում) կան կերակրի աղի հանքավայրեր։ Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով, տարեկան տեղումները՝ 400—500 մմ։ Բարձրադիր մասերում տարածված են բաց շագանակագույն, ցածրադիր մասերում՝ շագանակագույն և գորշ հողերը։ Տիրապետում է չոր տափաստանային լանդշաֆտը՝ տեղ-տեղ տրագանտային և օշինդրային բուսածածկույթով։ Բնական լանդշաֆտը կիսաանապատային և չոր տափաստանային է։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, արհեստական ոռոգման պայմաններում՝ պտղաբուծությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
 
{{ՀՍՀ}}