«Տրիստան և Իզոլդա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
}}
 
'''Տրիստան և Իզոլդա''' ({{lang-de|Tristan und Isolde}}), գերմանացի երգահան [[Ռիխարդ Վագներ]]ի օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն՝ հեղինակի։ Սյուժեն հիմնված է Տրիստանի և Իզոլդայի մասին միջնադարյան ավանդապատումների և դրանց գրական մշակումների վրա։ Ստեղծագործության մտահաղացումը երգահանի մոտ ձևավորվել է 1850-ական թթ. կեսերին, 1857 թ. սեպտեմբերին պատրաստ էր տեքստը, իսկ 1859 թ. օգոստոսին՝ պարտիտուրը։ Սակայն «Տրիստանի» բեմադրությունը շարունակաբար հետաձգվում էր, այդ թվում նաև այն պատճառով, որ այս նոր ու անսովոր ստեղծագործությունը ոմանց կողմից հայտարարվեց կատարման համար անհնարին (այսպես, Վիեննայի օպերային թատրոնը հրաժարվեց դրանից 1863 թ. բազմաթիվ փորձրից հետո)։ Վերջիվերջո, օպերայի պրեմիերան կայացավ 1865 թ. հունիսի 10-ին Մյունխենի օպերային թատրոնում։ Առաջին ներկայացումը [[Բայրոյթ]]ում տեղի ունեցավ 1886 թ.։
 
== Տրիստան և Իզոլդա==
«Տրիստան և Իզոլդա» երաժշտական դրամայի սյուժեն վեցված է միջնադարյան ասպետական վեպից, որն առաջին անգամ բանաստեղծորեն մշակել է միննեզինգեր Գոտֆրիդ Ստրազբուրսկին: Վագները «Տրիստանը» ստեղծել է Շոպենհաուերի փիլիսոփայության մեծ ազդեցության տակ. այստեղից է սաստիկ հոռետեսության այն կիքը, որ կրում է «Տրիստանի» գաղափարահուզական կոնցեպցիան:
«Տրիստանի» համար էսքիզներ ծառայեցին Վագների երկու ռոմանսները («[[Անուրջներ]]» և «[[Ջերմոցում]]») Մաթիլդա Վեզենդոնկի տեքստերով, որի հետ մտերմացավ [[Ցյուրիխ]]ում. Վագները նրան հաղորդակից էր դարձնում իր ստեղծագործական մտահաղացումներին և ապրումներին:
 
Վագների երաժշտական հանճարի բարձրագույն նվաճումներից մեկը, որն աչքի է ընկնում ապշեցուցիչ ճոխությամբ և երաժշտական արտահայտչության ուժով, «Տրիստանը և Իզոլդան» միևնույն ժամանակ, որպես երաժշտական դրամա, Վագների առավել ճգնաժամային ստեղծագործությունն է: Դա սիրո ողբերգություն է. մի սիրո, որը մեկուսի է շրջապատող կյանքից, փափագում է «գիշերվա թագավորության» և մահվան մեջ գտնել իր հանգստությունը: Անձկությամբ արբեցած գիշերվա մթնոլորտը , որը սիրահարներին խորասուզում է անէության մեջ, համակում է ամբողջ դրաման, որում գրեթե չկա ոչ մի բեմական գործողություն, և լոկ երաժշտության միջոցներով են բացահայտվում հերոսների տառապանքները: Հենց այստեղ Վագներն առավելագույնս դրաման վերածել է վոկալ-սիմֆոնիկ պոեմի: «Հարատև մեղեդու» սկզբունքը՝ հիմնված անընդմեջ, չընդհատվող հոսանքի վրա, առանց ավարտուն ձևերի, մշտական հարմոնիկ էլիպսիսներով, առավել հետևողականությամբ կիռարվել է «Տրիստանում»: Լարված, պաճուճազարդ քրոմատիկան, անդադար մոդուլյացիաները, բազմաթիվ սեկվենցիաները, ալտերացված հարմոնյաները, երաժշտության անընդմեջ հոսունությունը, հստակ ցեզուրաների բացակայությունը՝ այս ամենը դժվարացնում է «Տրիստանի և Իզոլդայի» ունկնդրումն ամբողջությամբ, երաժշտության ամբողջ շքեղությամբ, պերճությամբ, գեղեցկությամբ հանդերձ:
 
Ռիմսկի-Կորսակովն այդ ոճն անվանել է «շքեղության միօրինակություն»: «Տրիստանի» երաժշտությունը հզոր սիրո հիմքն է: Այն լի է կրքով, ոգևորությամբ, ստեղծում է մշտական լարվածություն և գրգռվածության զգացողություն:Վագները հրաժարվելով ավանդական օպերայի օրենքներից`այդ ստեղծագործությունը վեր է ածել վիթխարի չափերի հասնող սիմֆոնիայի, որը նշանավորում է երաժշտական դրամատիկական արվեստի ճգնաժամը:
«Տրիստանի» երաժշտությունը ցնցում է արտահայտչության և նորության իր ուժով:Օպերայի նախաբանը, երկրորդ գործողության սիրո տեսարանը, երրորդ գործողության նախաբանը և Իզոլդայի մահը պատկանում են 19-րդ դարի արևմտաեվրոպական երաժշտական արվեստի բարձրագույն նվաճումներին:
 
{{անավարտ}} {{Վագների ստեղծագործությունները}}