«Ավստրիայի ֆուտբոլային միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Լեզվական հղումների տեղադրում
+
Տող 1.
[[Պատկեր:Avstria football.gif|thumb|200px|Ավստրիայի ֆուտբոլային միության տարբերանշանը]]
'''Ավստրիայի ֆուտբոլային միություն''' ([[գերմաներեն]]` ''Österreichischer Fußball-Bund'') - Ֆուտբոլային միությունն ստեղծվել է 1904-ին։ [[ՖԻՖԱ]]-ի անդամ 1905-ից։ Խոշորագույն մարզադաշտը «[[Էռնեստ Հապել]]» (նախկինում «[[Պրատեր]]», [[Վիեննա]])` 63.000։
 
Ազգային հավաքականը (մարզազգեստը` սպիտակ մարզաշապիկ, սև վարտիք), 1930-ականներին փայլուն խաղ ցուցադրելով` լեգենդային թիմի համբավ ձեռք բերեց եվրոպական ֆուտբոլում։ Նրան անվանում էին «վունդերթիմ» («հրաշք թիմ»), որը կազմալուծվեց 1938-ին, գերմանաֆաշիստական զորքերը զավթեցին [[Ավստրիա]]ն։ Եղել է աշխարհի 1954-ի առաջնության 3-րդ մրցանակակիր, 1936-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
 
Ավստրիական ֆուտբոլին բնորոշ են ուժային պայքարը, արագությունը, գնդակի բազմաքայլ խաղարկումները։
 
Առաջատար ակումբներն են «Ռապիդը», «Աուստրիան», «Ադմիրան»։
 
Լավագույն խաղացողներն են Սեստան, Սինդելարը, Բիկան, Բինդերը, Հանապին, Օվցիրկը, Հապելը, Զեմանը, Կոլերը, Հոֆը, Բուցեկը, Պեցեյը, Պրոհազկան, Կրանկլը, Պոլստերը, Հերցոգը և ուրիշներ։ [[Ֆրանց Բինդեր]]ը ընդհանուր առմամբ խփել է 1006 գոլ, որը աշխարհի լավագույն ցուցանիշներից է։
 
Լավագույն մարզիչներն են Ռապանը և Հապելը։
 
 
== Աղբյուրներ ==
 
 
[[ar:اتحاد النمسا لكرة القدم]]