«Խմորասնկեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[File:Yeast CalcofluorWhite2.jpg|thumb|Հացաթխման խմորասնեկըխմորասնկերը լուսարձակող մանրադիտակի տակ:]]
'''Խմորասնկեր''', բնորոշ [[միցելիում]] չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են։ Հայտնի է մոտ 500 տեսակ, որոնք պատկանում են [[պայուսակավոր սնկեր|պայուսակավոր]] (''Ascomycetes''), [[բազիդիավոր սնկեր|բազիդիավոր]] (''Basidiomycetes'') և [[անկատար սնկեր| անկատար]](''Deuteromycetes'') սնկերին։ Վերջիններիս մոտ սեռական սպորատվությունը հայտնաբերված չէ, և դրանց անվանում են ''խմորասնկանման սնկեր'' կամ ''ասպորոգեն խմորիչներ'', օրինակ՝ [[կաևդիդա]] (''Candida'') ցեղը։ Հիմնականում խմորասնկերը ներկայացված են պայուսակավոր սնկերի [[էնդոմիցետայիններ]]ի (''Endomycetales'') կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև։ Խմորասնկերը բազմանում են [[բողբոջում|բողբոջմամբ]], մասամբ՝ կիսմամբ։ Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ։ Սեռական պրոցեսի ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների պարունակության միաձուլում, և զարգանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։
==Կիրառական նշանակությունը==
Գործնական նշանակություն ունեն [[սախարոմիցետայիններ]]ը (''Saccharomycetaceae''), որոնք տարածված են շաքարով հարուստ բազմազան հիմնանյութերի՝ մրգերի, ծաղիկների նեկտարի, ծառերի խեժի վրա։ Նրանք անջատվում են հողից, սննդամթերքից, նավթից։ Կան բույսերի, կենդանիների և մարդու համար ախտածին տեսակներ։ Հարուցում են բլաստոմիկոզներ, կանդիդոզներ։ Հաճախ ուղեկցում են առաջնային հիվանդություններին։ Խմորասնկերը առաջացնում են [[սպիրտային խմորում]]։ Գործնական կիրառություն ունեն [[հացաթխման խմորասնկեր]]ը (''Saccharomyces cerevisiae''), որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ։ Խմորասնկերը պարունակում են [[սպիտակուց]], [[ածխաջրեր]], հարուստ են B խմբի [[վիտամին]]ներով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցա[[վիտամին]]ային խտանյութերի, [[ֆերմենտներ]]ի հիմնական սինթեզողներն են։
 
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Սնկեր]]
Անանուն մասնակից