«Ռոնդո (բանաստեղծություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+
No edit summary
Տող 4.
 
Գրվել են 8, 15, նույնիսկ 25 տողանի ռոնդոներ։ Սակայն ամենից տարածվածը եղել է 13 տողանի ռոնդոն` բաղկացած երկու քառատողից և վերջում մեկ 5 տողանի տնից։ Ռոնդոյի առաջին տողը կրկնվում է նաև 7-րդ և վերջին` 13-րդ տողերում, իսկ 2-րդ տողը` իբրև 8-րդ տող։ Ռոնդոյի ձևով գրելու առանձին փորձեր են արվել նաև նոր ժամանակներում, այդ թվում նաև արևմտահայ բանաստեղծ [[Արշակ Չոպանյան]]ը։ Ահա նրա ռոնդոներից մեկը («Փրփուրը»).
 
<poem>
Ես ժանյակն եմ ձյունագույն,
Պճնող կատարն ալիքին.
Հառաչանքն եմ կաթնագին`
Հուզված ծովին խաժ հոգվույն։
 
Իմ ծոցս իրեն կընտրե բույն
Երփներանգ շողն արեգակին.
Ես ժանյակն եմ ձյունագույն,
Պճնող կատարն ալիքին։
 
Ոչի՛նչ ինձմե փափկագույն.
Ծնունդ հովուն քմայքին,
Կապրեմ պահ մը հեշտագին
Ու կըցնդեմ ես իսկույն.
Ես ժայնակն եմ ոսկեգույն։
</poem>
 
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://hayeren.hayastan.com/poets.php?pr=teqeyan4.html#1 Վահան Թեքեյանի «Մութին մեջ» ռոնդոն]
 
== Աղբյուրներ ==
 
[[Կատեգորիա:Տաղաչափություն]]