«Մարդու անատոմիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: ,ա → , ա, ,կ → , կ oգտվելով ԱՎԲ)
No edit summary
{{վֆ}}
{{ոճ}}
'''Մարդու անատոմիա''' (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում), [[Կենսաբանություն|Կենսաբանության]]մարդու մասմարմնի կազմողկառուցվածքի մասին գիտություն է։է:
 
Մարդու անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի և նրա օրգանների ձևը և կազմությունը։
Անատոմիայի հիմնական մեթոդը եղել է դիակներ հատելը, որից էլ առաջացել է նրա անվանումը (թարգամանբար հունարենից)։
 
Այն ենթաբաժանվում է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ(հիստոլոգիա) մասերի:Մակրոսկոպիկ անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքը անզեն աչքով:Այն ներառում է օրգանների ձևը,մակրոսկոպիկ կառուցվածքը ու դիրքը, տեղադրությունը, փոխհարաբերությունը հարևան օրգանների և ոսկրերի հետ,անոթավորումը և նյարդավորումը:Միկրոսկոպիկ անատոմիան ընդգրկում է մանրադիտակի կիրառման միջոցով չափազանց փոքր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունը` հյուսվածաբանությունը(հիստոլոգիա)` օրգանների կառուցվածքը ենթաբջջային,բջջային և հյուսվածքային մակարդակներում:Մարդու անատոմիան,ֆիզիոլոգիան և կենսաքիմիան հանդիսանում են ժամանակակից բժշկագիտության հիմնարար գիտությունները,որոնք ուսուցանվում են բժշկական կրթության հենց առաջին տարիներին:
Մարդու մարմինը կազմված է հետևյալ մասերից.գլուխ,պարանոց,իրան(որը ներառում է կրծքավանդակը և որովայնը),վերին և ստորին վերջույթներ:Մարմնի ամեն մաս կազմված է մի քանի տեսակի բջիջներից:Հասուն տարիքում մարդու մարմնի բջիջների քանակը մոտ 37.2 տրիլիոն է:Այս թիվը ստացվել է բոլոր օրգանների բջիջների գումարման արդյունքում:
 
== Հիմնական հասկացություններ ==
* Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական մասնիկն է:Մարդու բջիջները,ինչպես մյուս էուկարիոտիկ բջիջները,կազմված են բջջաթաղանթից,ցիտոպլազմայից և կորիզից:Ցիտոպլազմայում են գտնվում բջջի օրգանոիդները:
* Հյուսվածքը միանման բջիջների ամբողջությունն է,որոնք ունեն միևնույն ծագում և միասին կատարում են որոշակի ֆունկցիա:Հյուսվածքը,բջիջներից բացի,ընդգրկում է նաև միջբջջային նյութը և այլ տարբեր կառուցվածքներ:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային,շարակցական,մկանային և նյարդային:
* Օրգանը մարմնի այն մասն է,որն ունի որոշակի ձև,տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով,օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիաներ:Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից:Օրգաններում առկա է հիմնական հյուսվածքը` պարենխիման,որը կատարում է օրգանի գլխավոր գորշառույթը:Օրինակ,սրտում մկանային հյուսվածը հանդիսանում է պարենխիմա:Պարենխիմայից բացի առկա են նաև լրացուցիչ հյուսվածքներ` օրգանի ստրոման:
* Օրգան-համակարգը 2 և ավել օրգանների միասնությունն է,որոնք իրագործում են համատեղ ընդհանուր որոշակի գործառույթ:
 
== Մարդու օրգան-համակարգեր ==
* Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից(գլխուղեղ և ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգից:Գլխուղեղը մտածողության, զգացմունքների,հիշողության և զգայնության համար պատասխանատու օրգանն է:Նրա միջոցով կատարվում են կամային մկանային շարժումները:Այն կատարում է դիրիժորի դեր` վերահսկելով ու կարգավորելով մնացած օրգանների ու հյուսվածքների աշխատանքը:Նյարդային համակարգի մեջ ներառվում են նաև զգայարանները` տեսողության,լսողության,համի և հոտի:Աչքերը,ականջները,լեզուն և քիթը ստանում են տեղեկատվություն մարդուն շրջապատող միջավայրի վերաբերյալ:
* Հենաշարժիչ(ոսկրամկանային) համակարգը կազմում են մարդու կմախքը(ոսկրեր,կապաններ,ջլեր և աճառներ) և դրան ամրացած մկանները:Այս համակարգը պայմանավորում է մարմնի հիմնական ձևը և շարժվելու կարողությունը:Բացի դրանից,մեծ ոսկրերը պարունակում են ոսկրածուծ,որտեղ կատարվում է արյունաստեղծումը:Բոլոր ոսկրերը հանդիսանում են կալցիումի և ֆոսֆատային աղերի պահեստ:Այս համակարգը կարելի է ենթաբաժանել մկանային և ոսկրային համակարգերի:
* Արյունատար համակարգը կամ սրտանոթային համակարգը ներառում է սիրտը և արյունատար անոթները:Սիրտը,կատարելով մղիչային ֆունկցիա,իրագործում է արյան անընդհատ շրջանառությանը:Արյունը,որպես տրանսպորտային համակարգ,տեղափոխում է թթվածին,սննդանյութեր,բջիջների նյութափոխանակության արգասիքներ,իմուն համակարգի բջիջներ,հորմոններ մարմնի մի մասից դեպի մյուս մասը:
* Շնչառական համակարգը կազմում են քթի պոռոչը,քթըմպանը,շնչափողը,բրոնխները և թոքերը:Նրա հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է,ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրի արտազատումը:
* Ստամոքսաղիքային համակարգը կազմում են բերանի խոռոչը,կերակրափողը (որկոր), ստամոքսը,բարակ և հաստ աղիները և ուղիղ աղին,ինչպես նաև լյարդը,լեղապարկը,ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը:Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող մոլեկուլների:
* Ծածկույթային համակարգը կազմում են մաշկի ծածկույթը(մաշկը),ներառյալ մազերը և եղունգները:,ինչպես նաև այնպիսի կարևոր կառուցվածքներ,ինչպիսին քրտնագեղձերն ու ճարպագեղձերը:Այն պաշտպանում է ենթադիր հյուսվածքներն ու օրգանները,ինչես նաև հանդիսանում է զգայական մեծ ընկալչային դաշտ:
* Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները,միզածորանները,միզապարկը և միզուկը:Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը,օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութախոխանակության շլակները:
* Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը,արտաքին ու ներքին սեռական օրգանները:Այն պատասխանատու է սեռական բջիջների առաջացման,նրանց միավորման ու նոր օրգանիզմի զարգացման համար:
* Իմուն համակարգը կազմում են լեյկոցիտները,թիմուսը,ավշային հանգույցները :Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը,որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջներին օտար բջիջներից,ինչպես նաև ոչնչացնել վերջիններին` օգտագործելով հակամարմիններ,ցիտոկիններ և այլն:
* Լիմֆատիկ(ավշային) համակարգի հիմնական ֆունկցիան ավշի նյութափոխանակությունը, տեղափոխումը և արտազատումն է:
* Էնդոկրին(Ներզատական) համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղ,վահանագեղձ,մակերիկամներ,ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը,հարվահանագեղձեր և սեռական գեղձեր:Սակայն գրեթե բոլոր օրգաններում և հյուսվածքներում արտադրվում են սպեցիֆիկ ներզատական հորմոններ:Էնդոկրին համակարգի ֆունկցիան հորմոնների միջոցով օրգանների,հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաների կարգավորումն է:
 
== Անատոմիայի զարգացումը ==
 
Անատոմիայի զարգացման առաջին փուլում՝ դիահերձման ժամանակ ուսումնասիրվում էին նկարագրական անատոմիայի մեթոդներով։ Հետո առաջացավ սիստեմային կամ համակարգային անատոմիան, հետո՝ տեղագրականը, որը անվանում են նաև վիրաբուժական։ Հաշվի առնելով կերպարվեստագետների պահանջները , առանձնացվեց պլաստիկ անատոմիան, որն ուսումնասիրում է մարմնի արտաքին ձևերը և համաչափությունները, կմախքի ումկանների կառուցվածքը, հետո՝ ֆունկցիոնալ անատոմիան։
 
Վերջին տարիներին զարգացել է նաև տարիքային անատոմիան, որն ուսումնասիրում է օրգանների փոփոխությունները տարիքի հետ կապված։
 
{{անավարտ}}
 
Անանուն մասնակից