«Սոնետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Լեզվական հղումների տեղադրում
+
Տող 1.
'''Սոնետ''' ([[իտալերեն]]` ''sonetto'', ''sonare'' - հնչել) - բնաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից` սկզբու, երկու քառյակ ([[կատրեն]]) և վերջում երկու եռատող ([[տերցետ]])։
 
Սոնետի [[հանգ]]ավորման ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառյակներն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն` ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառյակ և մեկ եզրափակիչ երկտող։
 
Ահա [[Վահան Տերյան]]ի սոնետներից մեկը, որն ունի հանգավորման այսպիսի սխեմա. '''abba abba ccdeed'''.
 
<poem>
Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին։
 
Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ չարախինդ ճնշե հողն իր արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ,
Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։
 
Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-
Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-
Որքան մութը սև` այնքան ես համառ,
Երկի՛ր, իմ երկիր, հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ...
</poem>
 
[[af:Sonnet]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոնետ» էջից