Բացել գլխավոր ցանկը

Changes

 
== Աշխարհագրություն ==
Անգլիան շրջապատող [[ծով]]երն են՝են [[Հյուսիսային ծով]]ը և [[Իռլանդական ծով]]ը։ Այն սահմանակցումսահմանակից է արևմուտքից [[Ուելս]]ի և հյուսիսից [[Շոտլանդիա]]յի հետ։ Անգլիան գտնվում է Եվրոպայի հյուսիս -արևմուտքում։ Անգլիան Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի (Օլսթեր) հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Տարածքը 131 հազար կմ² է։ Հիմնական լեռնաշղթան, որը ձգվում է հյուսիսից հարավ՝հարավ, Ապենինյան լեռներն են։ Անգլիան Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունն է։ Նրան են պատկանում բազմաթիվ ափամերձ կղզիներ՝ Մեն, Անգլսի, Ուայթ, և 4 կղզեխմբեր՝ Հեբրիդյան, Օրկնեյան, Շոտլանդական ու Նորմանդական։ Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային և արևմտյան մասերում կան ոչ բարձր լեռներ, կենտրոնում և հարավ-արևելքում՝ դաշտավայրեր։ Երկրի ընդերքը հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի պաշարներով։
Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունի Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ ձմեռը մեղմ է, հաճախակի են քամիները և մառախուղը։ Գետերը կարճ են, բայց՝ ջրառատ, նավարկելի, միմյանց միացած են ջրանցքներով։ Կան բազմաթիվ մանր լճեր, այդ թվում՝ հանրահայտ Լոխ Նեսը։ Բրիտանական կղզիների ափերը կտրտված են ծովածոցերով, որտեղ կա առնվազն 300 նավահանգիստ։
[[Սքաֆել Պիկ]]ը Անգլիայի ամենաբարձր կետն է (978 մ.) և գտնվում է Քամբրիայում։ Մեծ Բրիտանիայի ամենամեծ և խիտ բնակեցված մասն Անգլիան է ([[Դուվրի սպիտակ ժայռեր|Ալբիոնը]]), որի հնագույն քաղաքներ [[Բիրմինգհեմ]]ի, [[Մանչեստր]]ի, [[Լիվերպուլ]]ի գործարաններն ու ֆաբրիկաներն արտադրում են ավտոմեքենաներ ու ավիաշարժիչներ, հեռուստացույցներ ու էլեկտրոնիկա, կարի մեքենաներ ու գեղեցիկ մանկական խաղալիքներ։
136 501

edits