«Ջերոլամո Կարդանո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1576 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:GirolamoCardano.jpeg|250px|մինի|Ջերոլամո Կարդանո]]
'''Ջերոլամո Կարդանո'''(Cardano)(մոտ [[1501]]-[[1576]]), [[իտալացի]] [[փիլիսոփա]], [[մաթեմատիկոս]], [[բժիշկ]]: [[Վերածննդի դարաշրջան]]ի բնափիլիսոփայության ներկայացուցիչ: Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ [[պանթեիզմ]]ը և [[հիլոզոիզմ]]ը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով: Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է: [[Կենդանական աշխարհ]]ի, դրանով և ողջ բնության բարձրագույնը [[մարդ]]ն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական [[հոգի]] կամ [[խելք]]: Կարդանոն խելքը տարբերում է [[ինտելեկտ]]ից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր: Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է: [[Մաթեմատիկա]]ն, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը: Կարդանոն զբաղվել է [[Աստղագիտություն|աստղագիտության]], [[ալքիմիա]]յի, [[բժշկագիտություն|բժշկագիտության]], [[ֆիզիկա]]յի, [[մաթեմատիկա]]յի, [[ինժեներություն|ինժեներության]] և այլ հարցերով: Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է [[Կարդանոյի բանաձև]]: Զբաղվել է նաև շարժման փոխանցման, [[լծակ]]ների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով:
[[Կատեգորիա:Իտալացի փիլիսոփաներ]]