«Կուսանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
)
(Տարբերություն չկա)

20:03, 31 հունվարի 2014-ի տարբերակ

Կուսանոց, կուսաստան, քրիստոնյա միանձնուհիների կրոնական համայնք: Առաջացել Է քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու ժամանակաշրջանում (III—IV դդ.)՝ աշխարհիկ կյանքը մերժելու, ճգնակեցությամբ, տառապանքով և աղոթքներով աստծուն մերձենալու քրիստոնեական նշանաբանով: Առաջին Կուսանոցները հիմնադրվել են Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում: Ըստ ավանդական պատմության, Հայաստանում առաջին Կուսանոց հիմնադրել Է Բարդուղիմեոս առաքյալը: Փավստոս Բուզանդը վկայում Է, որ Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի (353—373թթ.) հրամանով Կուսանոցներ կառուցվեցին Հայաստանի համարյա բոլոր գավառներում: Դրանք 374թ.-ին ավերեց Պապ թագավորը: Միանձնուհիները մտնելով Կուսանոց՝ ընդունում էին կանոնադրություն, երդվում հավատարիմ մնալ կուսակրոն կյանքին: Կուսանոց մտնող կանանց տալիս էին նոր անուն, կտրում մազերը (խորհրդանշում Էր «աստծո ստրուկ» դառնալը): Ակզբնական շրջանում Կուսանոցի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ՝ պետությունը: Հետագայում նվիրատվությունների հաշվին Կուսանոցները դարձան խոշոր կալվածատերեր: Սովորաբար Կուսանոցին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր: Մենաստանները հիմնականում համալրում Էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն Էր: Եկեղեցին Կուսանոց ծառայեցնում էր կրոնը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին: Միջին դարերում Կուսանոցների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում: Կուսանոց դարձավ եկեղեցու կցորդ: Կուսանոց հաճախ ծառայեցվում Էր քաղաքական նպատակների, բռնի Կուսանոց Էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ՝ թագուհիներ: Կուսանոցին մեծ հարված հասցրին Ռեֆորմացիան և Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բողոքականությունն ընդհանրապես արգելեց Կուսանոցի գոյությունը: Խորհրդային Միությունում և մյուս սոցիալիստական երկրներում, Կուսանոցների կալվածքների և գույքի ազգայնացումից հետո, Կուսանոցներն աստիճանաբար վերանում են: 1972թ.-ին աշխարհում եղել Է 100 հազար կաթոլիկական Կուսանոց: (Տես նաև Մենաստան):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։