«Զինվորական կոչումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Զինվորական կոչումներ''', անհատապես շնորհվում են [[զինված ուժեր]]ի ծառայողներին և [[զիևապարտզինապարտ]]ներին՝ համաձայն նրանց ծառայողական դրության, ռազմական և մասնագիտական պատրաստականության, զորատեսակի կամ ծառայության ձևի պատկանելության, ինչպես նաև վաստակի և արժանիքների։
 
Զինվորական կոչումների հիմք են ծառայում [[զինծառայող]]ների միջև կրտսեր-ավագ (պետ) փոխհարաբերություններ ստեղծելու։ Զինվորական կոչումների երևան գալը կապվում է [[XV-րդ դար|XV]]-[[XVI-րդ դար]]երի մշտական [[բանակ]]ների առաջացման հետ։ [[Ռուսաստան]]ում դրանք մտցվեցին [[XVI-րդ դար]]ի կեսերին ստրելեցյան ([[Մոսկվա|Մոսկովյա]]ն բանակի արտոնյալ զինծառայողներ) զորքերում՝ [[ստրելեց]], [[տասնապետ]], [[հիսնապետ]], [[հարյուրապետ]], կիսագլուխ (հինգ հարյուրի գլուխ, նույնը՝ [[կիսագնդապետ]], [[փոխգնդապետ]]), պրիկազի գլուխ (նույնը՝ գնդի [[հրամանատար]], [[գնդապետ]]), [[վոյեվոդա]] (ստրելեցյան ջոկատի հրամանատար) և այլն։ Ռուսական բանակի մնացած զորքերում զինվորական կոչումներ տրվում էին քաղաքացիական պաշտոնյաների կարգին համապատասխան, իսկ ռուսական բանակի օտարերկրյա զինծառայողները պահպանում էին իրենց կոչումները (օրինակ՝ [[պրապորշչիկ]], [[պորուչիկ]], [[կապիտան]] կամ [[ռոտմիստր]] [[հեծելազոր]]ում, [[մայոր]], փոխգնդապետ, գնդապետ, [[բրիգադի գեներա]]լ, [[գեներալ-մայոր]] և այլն)։ [[XVII-րդ դար]]ի վերջին և [[XVIII-րդ դար]]ի սկզբներին [[Պետրոս I]] իր ստեղծած կանոնավոր [[բանակ]]ում մտցրեց արևմտա-եվրոպական ձևի միասնական զինվորական կոչումներ, որոնք վերջնականապես ձևավորվեցին [[1722]] թվականի հունվարի 24-ի «Աստիճանների ցուցակ»-ով։ Այդ կոչումների հիմնական մասը պահպանվեց մինչև [[1917]] թվականը։ Ռուսական բանակում ծառայող հայերը նույնպես ստանում էին զինվորական կոչումներ։ Առաջիններից էին Աղազար դի Խաչիկը (Լազար Խրիստաֆորով)՝ [[1725]] թվականին՝ [[ռոտմիստր]], [[1734]] թվականին՝ գեներալ-մայոր, Կուգանենցը (Կուգանով)՝ [[1725]] թվականին պորուչիկ, [[1742]] թվականին՝ գնդապետ, իսկ [[Իսրայել Օրի|Իսրայել Օրուն]] դեռ [[1703]] թվականին Պետրոս I, որպես օտարերկրյա զինվորական մասնագետի, շնորհեց գնդապետի աստիճան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային կառավարության [[1917]] թվականի դեկտեմբերի 16-ի դեկրետով վերացվեցին բոլոր հին աստիճանները և տիտղոսները։ Մինչև [[1935]] թվականը կարմիր բանակում և [[նավատորմ]]ում հրամանատարները որոշվում էին միայն գրաված պաշտոններով, [[դասակ]]ի, [[վաշտ]]ի, [[գումարտակ]]ի, [[գունդ|գնդի]], [[դիվիզիա]]յի, [[կորպուս]]ի, [[բանակ]]ի հրամանատարներ և այլն։ Առաջին անգամ [[1935]] թվականին զինվորական կոչումներ մտցվեցին նաև խորհրդային բանակում, որոնք որոշ փոփոխություններ կրելով՝ ստացել են հետևյալ դասակարգումը։
Տող 48.
| colspan="2" | '''''Գեներալներ, ծովակալներ և մարշալներ'''''
|-
| Գեներալ֊մայորԳեներալ-մայոր,ավիացիայի գեներալ-մայոր || Դեր-ծովակալ, գեներալ-մայոր
|-
| Գեներալ-լեյտենանտ, ավիացիայի գեներալ-լեյտենանտ || Փոխծովակալ, գեներալ-լեյտենանտ
Տող 65.
Տարբեր զորատեսակների և գեներալների կոչումներին ավելացվում է համապատասխան անվանում (օրինակ՝ տանկային զորքերի գեներալ-մայոր, հրետանու գեներալ-գնդապետ և այլն)։ Տեխնիկական կրթություն ունեցող սպաներին և գեներալներին տրվում են հետևյալ զինվորական կոչումներ՝ տեխնիկական ծառայության լեյտենանտ, տեխնիկ-ավագ-լեյտենանտ, ինժեներ-կապիտան, ինժեներ-գեներալ-մայոր և այլն։ Վարշավյան պայմանագրի մասնակից սոցիալիստական երկրների բանակների զինվորական կոչումներ հիմնականում նման են [[ԽՍՀՄ]]-ի զինված ուժերի զինվորական կոչումներին, բայց ունեն որոշ յուրօրինակություններ։
 
[[Կատեգորիա:Զինվորական կոչումներ]]
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Զինվորական կոչումներ]]