«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 133.
Հայտնի է, որ դինգոները շատ հմտորեն որսում են ոչխարների: Նույնիսկ միայնակ դինգոն կարող է հեշտությամբ որսալ այս կենդանուն: Դինգոները որսում են նաև այլ ընտանի կենդանիների: Որսի հաջողությունը կախված է դինգոյի առողջական վիճակից և տարիքից:
Ինչպես գայլերը, դինգոները նույնպես կարողանում են որսալ իրենցից մի քանի անգամ մեծ կենդանիների: Հաջողությունը թաքնված է նրանում, որ ոհմակում յուրաքանչյուրը ունի իր դերը և պատասխանատվությունը: Աշխատանքի ճիշտ կատարելու դեպքում ոհմակը հասնում է մեծ հաջողությունների:
 
 
=== Միգրացիա ===
 
Դինգոները սովորաբան չեն փոխում իրենց ապրելու վայրը: Դա տեղի ունենում, երբ որ տեղանքում սով է տարածվում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ դինգոները ավելի երկար տարածություն կարող են անցնել: Արուները սովորաբար ավելի դիմացկուն են և կարող են մեկ օրվա ընթացքում հաղթահարել 21 կմ տարածք, իսկ էգերը՝ 11 կմ: Չնայած դրան դինգոները չեն կարող երկար ապրել անծանոթ տեղանքում և ստիպված են լինում ետ դառնալ:
Դինգոյի կողմից հաղթահարված ամենաերկար տարածությունը 250կմ է եղել:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից